Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Տոնական համերգ` նվիրված Հանրապետության տոնին և Մայիսյան հերոսամարտի 100-ամյակին

Տոնական համերգ` նվիրված Հանրապետության տոնին և Մայիսյան հերոսամարտի 100-ամյակին 29.05.2018

ՀՀ Արմավիրի մարզպետարանի նախաձեռնությամբ մայիսի 28-ին մարզկենտրոն Արմավիրի քաղաքային հրապարակում կայացել է Հայաստանի առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտի 100-ամյակին նվիրված տոնական համերգը, որն ուղեկցվել է սիրված երգիչ-երգչուհիների, պարային խմբերի կատարումներով: Տոնական օրվան նվիրված միջոցառումը եզրափակվել է հրավառությամբ: Հայաստանի առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտի 100-ամյա հոբելյանի շրջանակներում տոնական միջոցառումներ են կազմակերպվել նաև մարզի այլ համայնքներում,...

 ՀՀ Արմավիրի մարզպետի ուղերձը վերջին դասի կապակցությամբ

ՀՀ Արմավիրի մարզպետի ուղերձը վերջին դասի կապակցությամբ 24.05.2018

Սիրելի՛ շրջանավարտներ, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ այս գեղեցիկ և բոլորիդ համար շատ հիշարժան օրվա` Վերջին դասի առթիվ: Դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող այս օրն ազդարարում է Ձեր մուտքը դեպի մեծ կյանք` լի նորանոր բացահայտումներով ու նվաճումներով: Յուրաքանչյուրիդ կյանքում լինելու են այսպիսի բազմաթիվ էջեր` նոր հաջողություններով ու ձեռքբերումներով լի: Անկախ Հայաստանի ձեր սերունդը մեր երիտասարդ պետության քաղաքական, տնտեսական ու մշակութային փոփոխությունների ականատեսն ու...

Հորդառատ անձևի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լեռնագոգ համայնքում

Հորդառատ անձևի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լեռնագոգ համայնքում 22.05.2018

Երեկ ուշ երեկոյան երկու ժամ տեղացած հորդառատ անձրևի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքում. Թալինի կողմում տեղացած տևական անձրևի հոսքը համայնքի ջրատարը չի կարողացել ապահովել, որի հետևանքով սելավաջրերը լցվել են համայնք` մեծ վնաս պատճառելով շենք-շինություններին, անասնագոմերին, տնամերձ հողտարածքներին: Ստեղծված դրությունն ուսումնասիրելու նպատակով այսօրվանից համայնքում կգործի արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառած վնասները...

 Արմավիրի մարզում մեկնարկել է «Բամբակի մշակման և վերամշակման» ծրագիրը

Արմավիրի մարզում մեկնարկել է «Բամբակի մշակման և վերամշակման» ծրագիրը 17.05.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելել է Վաղարշապատի տարածաշրջանի Արաքս համայնք, ծանոթացել «Բամբակի մշակման և վերամշակման» ծրագրի շրջանակում 300 հա հողատարածքի վրա իրականացվող վար ու ցանքի աշխատանքներին: «Բամբակի մշակման և վերամշակման» ծրագիրն իրականացվում է «Բամբակ Տեքստիլ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից` պարսիկ ներդրողների հետ համագործակցությամբ: Այն ընդգրկված է մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունում և իրագործման փուլերում...

 Կաթ արտադրողների միության հայտարարությունը

Կաթ արտադրողների միության հայտարարությունը 14.05.2018

Վերջին ժամանակներս գյուղացիական տնտեսություններում անհիմն լուր էր տարածվել վերամշակողների կողմից կաթի գնման գնի կտրուկ նվազեցման վերաբերյալ, ինչը առաջացրել էր գյուղացիների վրդովմունքը։ Մայիսի 11-ին խնդրի լուծման նպատակով վերամշակողների և գյուղտնտեսությունների ներկայացուցիչները հավաքվել էին գյուղնախարարի մոտ։ Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ այսօր, մայիսի 13-ին, հաշվի չառնելով հանգստյան օրվա հանգամանքը, վերոնշյալ կազմին ընդունեց ՀՀ Կառավարության փոխվարչապետը։ Ելնելով ներկա քաղաքական...

Պարզաբանում`   «Ժամանակ» օրաթերթում  տպագրված  «Արմավիրի մարզպետը պաշտոնանկ կարվի. նա մարզպետարանի գույքը դուրս է բերում» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ

Պարզաբանում` «Ժամանակ» օրաթերթում տպագրված «Արմավիրի մարզպետը պաշտոնանկ կարվի. նա մարզպետարանի գույքը դուրս է բերում» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ 11.05.2018

Հարկ համարելով անդրադառնալ «Ժամանակ» օրաթերթում տպագրված «Արմավիրի մարզպետը պաշտոնանկ կարվի. նա մարզպետարանի գույքը դուրս է բերում» վերտառությամբ հոդվածին` ամենայն պատասխանատվությամբ հայտնում ենք, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանին պատկանող որևէ գույք դուրս չի բերվել մարզպետարանից: Իսկ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շարունակում է զբաղվել իր ամենօրյա գործունեությամբ: ՀՀ Արմավիրի մարզպետարան  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35