Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ 13.02.2020
Սույն թվականի փետրվարի 11-ին <<Հետք>> պարբերականում տպագրվել է <<Արմավիրի մարզի համայնքներում հողի հարկի պլանը նվազեցնելով ցույց է տրվել բարձր կատարողական>> վերտառությամբ հոդված, որի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետարանը հանրությանը ցանկանում է տեղեկացնել, որ համապատասխան հոդվածում նշված 5 համայնքում (Մարգարա, Արևիկ, Բամբակաշատ, Սարդարապատ և Նալբանդյան) հողի հարկի պլանի նվազեցումը կազմել է 8 մլն 260 հազար դրամ, որը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունից երկար...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 13.02.2020
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված մարզի 5 բնակիչ: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները մարզպետին դիմել են տնամերձ հողամաս հատկացնելու, աշխատանքով ապահովելու, ինչպես նաև առողջական և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: Քաղաքացիների ներկայացրած հարցերին մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կողմից տրվել են համարժեք լուծումներ և պարզաբանումներ:

Եվս մեկ դպրոց ապահովվեց լոկալ ջեռուցման համակարգով 11.02.2020
Արմավիրի մարզպետարանի անմիջական աջակցությամբ Բաղրամյանի (Բաղրամյանի տարածաշրջան) միջնակարգ դպրոցը, շուրջ 30 տարի տևած դադարից հետո, ապահովվել է լոկալ ջեռուցման համակարգով: Վերջին երեք տասնամյակում դպրոցում ջեռուցումն իրականացվել է հեղուկ վառելանյութով` չբավարարելով դասասենյակների` նորմային մոտ ջերմասիճանը: Բաղրամյանի միջնակարգ դպրոցն այժմ ունի 83 աշակերտ: Դպրոցում գործում է նաև նախակրթարան, որի ջեռուցման հարցը լուծվել է համայնքապետարանի աջակցությամբ: *** Հավելենք, որ 2019...
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման նպատակով իրականացվող իրազեկման արշավի շրջանակում ԻԿՕՄ-Հայաստանի ազգային կոմիտեի և ՀՀ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության համագործակցությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, որին մասնակցել են Արմավիրի մարզի համայնքների ղեկավարներ, հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներ և աշակերտներ: Իրազեկման արշավի...
Արմավիրի մարզի տնտեսությունում գերակշռողը գյուղատնտեսության ոլորտն է: Գյուղատնտեսական համախառն արտադրանքը 2018 թվականին կազմել է 176.3 մլրդ. դրամ, իսկ 2019-ին` 179.4 մլրդ. դրամ` հանրապետության ցուցանիշի 21%-ը: Արմավիրի մարզն այս ցուցանիշով առաջատար է մյուս մարզերի ցանկում: 2019 թվականին Արմավիրի մարզի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները Հայաստանի Հանրապետության համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են. շինարարություն՝ 8.7% արդյունաբերություն՝ 5.1%...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 06.02.2020
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված մարզի 7 բնակիչ, ևս 3-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները մարզպետին դիմել են առողջական և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն աջակցություն ցուցաբերելու խնդրանքով, ինչպես նաև անձնական բնույթի հարցերով: Քաղաքացիների ներկայացրած հարցերին մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կողմից տրվել են համարժեք լուծումներ և...


