Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 18.04.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված 4 քաղաքացի, ևս 5-ին էլ մարզպետն ընդունել է արտահերթ: Քաղաքացիների հարցերը վերաբերել են սոցիալական աջակցությանը, զբաղվածությանը, բնակարանով ապահովմանը, հողային հարաբերությունների կարգավորմանը: Քաղաքացիները մարզպետին դիմել են նաև անձնական բնույթի հարցերով: Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը...

ՀՀ Արմավիրի մարզպետի շնորհավորանքի խոսքը եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ 17.04.2019
Ի դեմս Արմավիրի մարզի եզդի ազգաբնակչության` ի սրտե շնորհավորում եմ ողջ եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ: Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, որն ամրապնդվել է բազում փորձությունների հաղթահարմամբ և համատեղ ձեռքբերումներով: Ես վստահ եմ, որ Արմավիրի մարզը եզդիական համայնքի համար հարազատ տուն և բնակավայր է դարձել, որի շենացման գործում քիչ չէ նաև եզդիների ներդրումը: Մալաքե Թաուսի առթիվ եզդի ժողովրդի շրջանում այսօր տիրող տոնական...

Ավարտվեց Արմավիրի մարզի շախմատի մրցաշարը. Հաղթողները պարգևատրվեցին մարզպետի պատվոգրով 16.04.2019
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սույն թվականի ապրիլի 8-ից ՀՀ Արմավիրի մարզպետարանում մեկնարկել է մարզի շախմատի մրցաշարը` մասնակցությամբ մարզպետարանի աշխատակիցների, համայնքների ղեկավարների և դպրոցների տնօրենների: Մրցաշարն անցկացվել է շվեյցարական մրցակարգով, 7 խաղափուլով, իսկ ժամակարգը սահմանված է եղել 30 րոպե` յուրաքանչյուր խաղացողի համար: Հավասար միավորների դեպքում տեղերը որոշվել են լրացուցիչ ցուցանիշներով՝ բուհգոլցի հաշվարկով, բուհգոլցի հատված 1-ով և սև գույնի ֆիգուրներով առավելագույն...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ներկա է գտնվել ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 15.04.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների պատասխանատուների, ոստիկանության ծառայողների և հյուրերի հետ Արմավիրի մշակույթի տանն այսօր ներկա է գտնվել Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը: Ողջունելով տոնական օրվան նվիրված միջոցառման մասնակիցներին և շնորհավորելով ոստիկանության համակարգի աշխատակիցներին, վետերաններին մասնագիտական...

Զարթոնք համայնքի ղեկավարը լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարություն է արել 13.04.2019
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր հանդիպում է ունեցել Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքում ստեղծված լարված իրավիճակը հանգուցալուծելու հնարավոր տարբերակները: Քննարկման արդյունքում համայնքի ղեկավարը որոշում է կայացրել իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ դիմում ներկայացնել մարզպետարան և այդ մասին այսօր հայտնել համայնքի բնակչությանը` հետագա բախումներից խուսափելու համար: Ավելի ուշ...

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է Զարթոնք համայնքում ստեղծված իրավիճակին 13.04.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` ասելով.<<Անդրադառնալով Զարթոնք համայնքում ստեղծված իրավիճակին՝ հարկ եմ համարում տեղեկացնել, որ կողմերի հետ բազմիցս փորձել եմ ընդհանուր սեղանի շուրջ քննարկել վիճահարույց հարցերը և դրանց լուծման ողջամիտ տարբերակներ գտնել: Սակայն, ինչ-ինչ հանգամանքների բերումով, մեր հանդիպումները չեն կայացել: Իսկ այժմ, տեղի ունեցած զարգացումներով պայմանավորված, խնդրի լուծումը գտնվում է բացառապես իրավապահ մարմինների...