Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Աշոտ Ղահրամանյանը ներկա է գտնվել Մայիսյանի միջնակարգ դպրոցի 85-ամյակին նվիրված միջոցառմանը

Աշոտ Ղահրամանյանը ներկա է գտնվել Մայիսյանի միջնակարգ դպրոցի 85-ամյակին նվիրված միջոցառմանը 13.10.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, փոխմարզպետներ Մովսես Քարտաշյանի, Գագիկ Գաբրիելյանի, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի հետ ներկա է գտնվել Մայիսյանի միջնակարգ դպրոցի 85-ամյակին նվիրված միջոցառմանը: Մայիսյան համայնքում երեխաների ուսումնառության գործընթացը կազմակերպվել է 1932 թվականից, երբ բարաքային պայմաններում առաջին անգամ սկսել է գործել քառամյա դպրոցը՝ երկհերթ...

Աշոտ Ղահրամանյանն ընդունել է Հայաստանում ՉՀ դեսպանին

Աշոտ Ղահրամանյանն ընդունել է Հայաստանում ՉՀ դեսպանին 11.10.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունել է Հայաստանում ՉՀ դեսպան Պետր Միկիսկային: Հանդիպմանը ներկա են եղել մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և կրթական ոլորտների պատասխանատուները և որոշ դպրոցների տնօրեններ: Ողջունելով ներկաներին` մարզպետը դեսպանի ուշադրությունը հրավիրել է մարզի կրթօջախներում ՀՀ բնապահպանության նախարարության և Հայաստանում ՉՀ դեսպանատան համագործակցությամբ ներդրված «Կանաչ Հայաստան` աղբահանության միջոցով» աղբի հավաքման և տեսակավորման վերաբերյալ...

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը 06.10.2017

ՀՀ Արմավիրի մարզում օգոստոսի 4-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզպետը նախ անդրադարձել է հոկտեմբերի 1-ի դրությամբ գյուղատնտեսական մթերքների արտադրության համեմատական ցուցանիշներին՝ նշելով, որ նախորդ տարվա համեմատ, բացառությամբ հացահատիկի և հատիկաընդեղենի, մնացած բոլոր մշակաբույսերի արտադրանքի ծավալների մասով դրական աճ է արձանագրվել: Վարչապետը...

Մարզպետն այցելել է «Ջանֆիդա Ագրի Հոլդինգ» գյուղատնտեսական ընկերություն

Մարզպետն այցելել է «Ջանֆիդա Ագրի Հոլդինգ» գյուղատնտեսական ընկերություն 06.10.2017

 ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելել է «Ջանֆիդա Ագրի Հոլդինգ» գյուղատնտեսական ընկերություն, որը մասնագիտացած է մրգերի և բանջարեղենների արտադրության մեջ: Ընկերության դաշտերն ու այգիները զբաղեցնում են մոտ 275 հեկտար հողատարածք Արմավիրի մարզի Ջանֆիդա և Տալվորիկ համայնքներում: Շնորհիվ կիրառված ժամանակակից տեխնոլոգիաների ու ձեռք բերված տեխնիկայի` «Ջանֆիդա Ագրի Հոլդինգը» Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում հասել է բավականին ծանրակշիռ...

 Ուսուցչի օրվա առթիվ մարզպետն այցելել է մի շարք դպրոցներ

Ուսուցչի օրվա առթիվ մարզպետն այցելել է մի շարք դպրոցներ 05.10.2017

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն Ուսուցչի օրվա առթիվ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Վաղարշապատի թիվ 12, Ներսիսյան թիվ 6, Արմավիրի թիվ 10-ը հիմնական և Դաշտի, Ապագայի, Ալաշկերտի, Արմավիրի, Բամբակաշատի միջնակարգ դպրոցներ: Նշված կրթօջախներում մարզի ղեկավարին և ոլորտի պատասխանատուին դիմավորել են տոնական միջավայրում, բարձր տրամադրությամբ և մեծ ոգևորությամբ` շնորհակալություն հայտնելով նրանց մշտական...

 ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ 04.10.2017

Սիրելի՛ ուսուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեր մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։ Այս օրը հաճելի առիթ է ընձեռում մեծարանքի ու երախտագիտության խոսքեր հղելու Ձեզ այն կարևոր ու պատասխանատու աշխատանքի համար, որն իրականացնում եք մեծագույն սիրով ու նվիրումով: Սա տոն է մեր ողջ ժողովրդի համար, քանի որ ազգապահպանության ու պետության հարատևության տեսանկյունից դժվար է գտնել ավելի բարդ և պատվաբեր գործ, քան հասարակության համար արժանապատիվ քաղաքացի կրթելու և որպես մարդ դասատիարակելու...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25