Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ի գիտություն 21.11.2018
2018 թվականի նոյեմբերի 23-ին, ժամը 14:00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը: Ծանոթանալ մարզխորհրդի նիստի օրակարգի նախագծին

Մարզպետն ընդունել է ծանրամարտի` Արմավիրի մարզի բնակիչ հանդիսացող աշխարհի և Եվրոպայի չեմպիոններին 20.11.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր ընդունել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում նոյեմբեր ամսին կայացած ծանրամարտի աշխարհի առաջնության, մինչ այդ Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին, Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում հոկտեմբեր ամսին կայացած ծանրամարտի պատանիների օլիմպիադայի չեմպիոն Կարեն Մարգարյանին եւ Լեհաստանի Զամոսկ քաղաքում հոկտեմբեր ամսին կայացած Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների ծանրամարտի առաջնության չեմպիոն Անդրանիկ Կարապետյանին` մարզիչ, Գեղակերտի մարզադպրոցի տնօրեն,...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր ընդունել է ապրիլյան քառօրյա պատերազմում եւ Արցախի պաշտպանության դիրքերում Արմավիրի մարզից զոհված զինվորների ընտանիքների անդամներին: Ջերմ եւ անմիջական մթնոլորտում տեղի ունեցած հանդիպմանը մարզպետն իր որդիական պատրաստակամությունն է հայտնել հերոսացած հայորդիների ծնողներին հուզող խնդիրների լուծմանն ընդառաջելու եւ նրանց կողքին միշտ լինելու հարցում` վստահեցնելով, որ չապրելով նրանց կորստի ցավը, շատ լավ պատկերացնում է այն վիշտը, որը կրում են իրենց...

Մարզպետի մոտ կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը 15.11.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է մարզի 17 բնակիչ: Քաղաքացիների կողմից ներկայացվող հարցերը տեղում քննարկելու եւ համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով ընդունելությանը ներկա են գտնվել մարզպետի տեղակալները և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են ֆինանսական աջակցության տրամադրման, աշխատանքով ապահովման,...

Դա հերթական ապատեղեկատվությունն է, հերթական սուտն է: Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը` անդրադառնալով լուրերին, որ մարզպետն իր մոտ է կանչում տարբեր պետական հաստատությունների աշխատակիցների և նրանց առաջարկում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ աջակցել Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը՝ դրա դիմաց խոստանալով առաջխաղացում: «Եթե իմ կողմից կա հստակ հանձնարարական, որ մարզպետարանի աշխատակիցները լծակներ...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր այցելել է Դալարիկ եւ Արգավանդ համայնքներ, տեղում ծանոթացել սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներին: Դալարիկ համայնքի ղեկավարի ուղեկցությամբ մարզպետը եղել է Շահումյան փողոցում, որտեղ արդեն ավարտվել են ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները: Համայնքապետը մարզպետին տեղեկացրել է, որ ասֆալտապատման համար նախատեսված 10 մլն 200 հազ. դրամի դիմաց պետության կողմից հատկացվել է 3 մլն 519 հազ. դրամի չափով կապիտալ սուբվենցիա, որը...