Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ուսուցչի օրվա առթիվ մարզպետն այցելել է մի շարք դպրոցներ 05.10.2017
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն Ուսուցչի օրվա առթիվ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Վաղարշապատի թիվ 12, Ներսիսյան թիվ 6, Արմավիրի թիվ 10-ը հիմնական և Դաշտի, Ապագայի, Ալաշկերտի, Արմավիրի, Բամբակաշատի միջնակարգ դպրոցներ: Նշված կրթօջախներում մարզի ղեկավարին և ոլորտի պատասխանատուին դիմավորել են տոնական միջավայրում, բարձր տրամադրությամբ և մեծ ոգևորությամբ` շնորհակալություն հայտնելով նրանց մշտական...

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ 04.10.2017
Սիրելի՛ ուսուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեր մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։ Այս օրը հաճելի առիթ է ընձեռում մեծարանքի ու երախտագիտության խոսքեր հղելու Ձեզ այն կարևոր ու պատասխանատու աշխատանքի համար, որն իրականացնում եք մեծագույն սիրով ու նվիրումով: Սա տոն է մեր ողջ ժողովրդի համար, քանի որ ազգապահպանության ու պետության հարատևության տեսանկյունից դժվար է գտնել ավելի բարդ և պատվաբեր գործ, քան հասարակության համար արժանապատիվ քաղաքացի կրթելու և որպես մարդ դասատիարակելու...

Մարզպետը ներկա է գտնվել Բաղրամյան համայնքի 70-ամյակին նվիրված տոնակատարությանը 02.10.2017
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի և մեծաթիվ հյուրերի հետ այսօր ներկա է գտնվել Բաղրամյան համայնքի 70-ամյակին նվիրված տոնակատարությանը: Բաղրամյան համայնքը հիմնադրվել է 1946 թվականին` Իրաքից գաղթած մի խումբ հայ ընտանիքների կողմից: Նրանց նախաձեռնությամբ էլ 1947 թվականին համայնքն անվանակոչվել է Խորհրդային Միության կրկնակի հերոս, նշանավոր զորահրամանատար, մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունով: 1965-70 թվականներին բաղրամյանցիների...

Տեղի է ունեցել Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը 29.09.2017
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանը, Գագիկ Գաբրիելյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Արմավիրի մասնաճյուղի տնօրենը:...

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հանդես է եկել հաշվետու ժամանակահատվածը ներկայացնող մամուլի ասուլիսով 27.09.2017
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի, ստեղծված աշխատատեղերի, սեփական եկամուտների, աղբահանության, ինչպես նաև ընթացիկ այլ միջոցառումների մասին հաշվետվություն: Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և հիմնական ցուցանիշները` մարզպետը նշել է, որ հիմնականում հաջողվել է ապահովել մարզի 2015-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման...

Ի գիտություն 26.09.2017
2017 թվականի սեպտեմբերի 29-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը Ծանոթանալ մարզխորհրդի նիստի օրակարգի նախագծին