Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի ունեցավ Արմավիրի մարզխորհրդի տարեվերջյան նիստը 27.12.2016
Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, փոխմարզպետներ Մովսես Քարտաշյանը, Գագիկ Գաբրիելյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Օրակարգային առաջին հարցի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Ա.Ղահրամանյանը մարզի խորհրդի հաստատմանը ներկայացրեց իր սահմանած...

ՀՀ Արմավիրի մարզպետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՍՀ Տռնավայի ինքնավար մարզ 20.12.2016
Դեռևս 2009 թվականի մայիսի 29-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի և Սլովակիայի Հանրապետության Տռնավայի ինքնավար մարզի միջև առևտրա-տնտեսական, գիտա-տեխնիկական և մշակույթի ոլորտներում համագործակցության վերաբերյալ ստորագրված համաձայնագրի շրջանակներում վերջին տարիներին ութ փոխայցելություն է տեղի ունեցել երկու մարզերի ղեկավարների մակարդակով: Կողմերի միջև ձևավորված փոխգործակցությունը խթանելու և համագործակցության նոր ուղիներ նախանշելու նպատակով՝ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի...

Ի գիտություն 20.12.2016
2016 թվականի հոկտեմբերի 27-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը: Ծանոթանալ մարզխորհրդի նիստի օրակարգի նախագծին

ՀՀ Արմավիրի մարզպետարանում հրավիրված խորհրդակցությանը ներկայացվեց մարզի 2017-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության իրավիճակի վերլուծության նախնական տարբերակը: Խորհրդակցությանը մասնկացում էին մարզպետետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարածքային կառավարման վարչության տարածքային զարգացման պլանավորման բաժնի պետ Աննա Իվանյանը, Եվրոպական Միության փորձագետներ Ալեք Կարաևը, Աննա Սահակյանը, մարզի զարգացման ռազմավարության մշակման...

«Մաստեր Ֆարմ» առողջության կենտրոնը նշեց հիմնադրման 10-ամյակը 01.12.2016
ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գործող «Մաստեր Ֆարմ» առողջության կենտրոնն այսօր նշեց հիմնադրման 10-ամյակը: Կենտրոնի գործունեության 10-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա գտնվեցին նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, փոխմարզպետ Մովսես Քարտաշյանը: Կենտրոնն իր գործունեությունը սկսել է մեկ աշխատասենյակով և երեք աշխատակցով: Սակայն այս տարիների ընթացքում հաջողությամբ ընդլայնվել են մատուցվող ծառայությունները, որով էլ պայմանավորված` ավելացել է նաև բժշկական կազմը` հասնելով 23-ի:...

Մարզպետի պատվոգրով պարգևատրվեցին «Վահագն» ավանդական պարային համույթի գեղարվեստական ղեկավարները 28.11.2016
Հայկական պարարվեստի զարգացման ու տարածման ոլորտում ունեցած ավանդի, հայապահպանությանն ուղղված, մասնավորապես` հայկական ավանդական պարերի միջոցով երիտասարդության հայեցի ուսուցման և դաստիարակության գործում ձեռք բերած հաջողությունների համար «Վահագն» ավանդական պարային համույթի գեղարվեստական ղեկավարներ Արտյոմ Ղարիբյանը և Անի Կորկոտյանն այսօր պարգևատրվեցին Արմավիրի մարզպետի պատվոգրով: Հանձնելով պատվոգրերը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր աջակցությունը հայտնեց մարզի համայնքներում պարային...