Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ազդարարվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը 01.09.2017
2017-2018 ուսումնական տարվա մեկնարկը և Գիտելիքի օրը ՀՀ Արմավիրի մարզի բոլոր դպրոցներում ազդարարվել է տոնական միջոցառումներով, օրվա խորհուրդը լրացնող երգ ու պարով, ասմունքով: Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի ուղեկցությամբ այցելել է Նորակերտի միջնակարգ դպրոց, ապա եղել է Մեծամորի թիվ 1 և Արմավիրի թիվ 2 հիմնական դպրոցներում: Օրվա առթիվ...

ՀՀ Արմավիրի մարզպետի ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ 01.09.2017
Սիրելի աշակերտներ, հարգարժան ուսուցիչներ, կրթության համակարգի նվիրյալներ, հարգելի ծնողներ, Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ: Սեպտեմբերի 1-ն ազդարարում է ուսումնական տարվա սկիզբը, որը նաև գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբ է: Տոնական այս օրը հատկապես առանձնակի ջերմությամբ ցանկանում եմ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են ոտք դնելու դպրոց և մաղթել, որ այս սեպտեմբերի 1-ը մեր սիրելի...
Պարզաբանում` Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Հասմիկ Սրապիոնյանին առնչվող մամուլի հրապարակումների վերաբերյալ Ի լրումն երեկ ՀՀ Արմավիրի մարզպետարանի կողմից Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Հասմիկ Սրապիոնյանին առնչվող մամուլի հրապարակումների վերաբերյալ տրված պարզաբանման` հայտնում ենք, որ նա իր պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել մի շարք կարգազանց գործողություններ, որոնց պատճառով կորցրել է և աշխատակիցների, և վերադասի վստահությունն իր նկատմամբ:...

Տեղի է ունեցել մարզի դպրոցների տնօրենների 2017 թվականի օգոստոսյան խորհրդակցությունը 28.08.2017
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, ՀՀ կառավարությանն առընթեր գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Արայիկ Իսպիրյանը, ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, ոլորտի այլ...

Մարզպետն ընդունել է Չեխիայի Հանրապետությունը ներկայացնող հնագետների խմբին 25.08.2017
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության Պրահայի հնագիտության ինստիտուտը (ՉՀՊՀԻ) և «G IMPULS PRAHA» կազմակերպությունը ներկայացնող հնագետների խմբին, որը գլխավորել է ազգությամբ չեխ, բնական գիտությունների դոկտոր Յան Ֆրոլիկը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ՉՀ դեսպանի տեղակալ, առաջին քարտուղար Անի Շագինյանովան, ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, ՀՀ արտակարգ...

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացում` Փշատավան համայնքում 18.08.2017
ՀՀ Արմավիրի մարզի Փշատավան համայնքում այսօր հանդիսավորությամբ բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար` համայնքաբնակ Մխիթարյանների ընտանիքի կողմից: Խաչքարի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանը, մեծ թվով հյուրեր, փշատավանցիներ: Ողջունելով ներկաներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կարևորել է նման աստվածահաճո ձեռնարկները համայնքներում, որոնք գալիս են ամրապնդելու հայ...


