Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Արմավիրում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին 24.04.2017
Այսօր Արմավիրի մարզային և քաղաքային իշխանությունները, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչները ծաղիկներ խոնարհեցին և ծաղկեպսակներ դրեցին մարզկենտրոն Արմավիրում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Հուշակոթողի մոտ Արմավիրի թեմը, հանդիսապետությամբ առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, կատարեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ: Հավելենք, որ այսօր Հայոց ցեղասպանության 102-րդ...
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ՝ Արմավիրի մարզպետարանում տեղի է ունեցել հանդիպում մարզի հանրակրթական, նախադպրոցական հաստատությունների ղեկավարների և կրթության ոլորտի պատասխանատուների հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ուսումնական հաստատություններին սննդամթերք մատակարարող կազմակերպությունների պատասխանատուներ: Ծառայությունը հանրապետության ողջ մարզերում կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել է համակարգային մի շարք խնդիրներ և...

Վաղարշապատի հիվանդանոցը համալրվել է նոր գույքով 13.04.2017
Եկեղեցիների համաշխարhային խորհուրդը (ԵՀԽ) և Հայաստանյան կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍՀ) «Վաղարշապատի հիվանդանոց» ՓԲԸ-ին նվիրաբերել են շուրջ 1.5 մլն դրամի նոր գույք՝ 33 մահճակալ, 38 ներքնակ, 5 շարժասայլակ, 18 պահարան և տարբեր նշանակության 70 աթոռ:

Մարզպետն ընդունեց Ասիական Զարգացման Բանկը ներկայացնող աշխատանքային խմբին 12.04.2017
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) ներկայացնող աշխատանքային խմբին` ղեկավար Պատրիկ Լորենի գլխավորությամբ: Նրանք մարզպետին ներկայացրեցին ԱԶԲ ֆինանսավորմամբ Արմավիրի մարզի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված ծրագիրը, որի շրաջանակում նախատեսվում է ավելի քան 11 մլն դոլարի ներդրում: Ծրագիրն իրականացվելու է երկու բաղադրիչով. Բազմաղբյուր-Ղազարավան մայրուղու ջրատարի համակարգից միացում Արմավիրի ջրամբարին և Էջմիածին...

Պարգևներ և պատվոգրեր` կանանց մեկամսյակի առթիվ 07.04.2017
Կանանց մեկամսյակի կապակցությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ Արմավիրի մարզպետարանում այսօր հրավիրված հանդիպմանը կրթական, մշակութային գերատեսչությունների ղեկավարների և մարզպետի կողմից պարգևներ և պատվոգրեր հանձնվեց ոլորտի մեծ թվով պատասխանատուների, աշխատակիցների: Ի դեմս ներկաների` Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր շնորհավորանքի խոսքը հղեց բոլոր մայրերին ու կանանց` նշելով. «Մեզանում հաճելիորեն ընդունված կանանց մեկամսյակը լրացուցիչ և...

Սննդի փաթեթներ և նվերներ` մինչև 12 երեխա ունեցող 50 կարիքավոր ընտանիքի 07.04.2017
ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի և Հայկական Կարմիր խաչ ընկերության համատեղ նախաձեռնությամբ այսօր Արմավիր քաղաքի և գյուղական համայնքների մինչև 12 երեխա ունեցող 50 կարիքավոր ընտանիքների բաշխվեցին սննդի փաթեթներ և նվերներ:


