Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վարչապետն Արմավիրի մարզում ծանոթացել է խաղողի մթերման աշխատանքների ընթացքին 26.09.2015
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ Արմավիրի մարզ՝ խաղողի մթերման գործընթացի կազմակերպմանը ծանոթանալու նպատակով: Վարչապետը նախ Արմավիրի մարզպետարանում հանդիպել է մարզի մթերող կազմակերպությունների ղեկավարներին, հետաքրքրվել խաղողի մթերման աշխատանքների ընթացքով և առկա խնդիրներով: Մասնավորապես, մթերող ընկերությունների ներկայացուցիչները բարձրացրել են ֆինանսական լրացուցիչ միջոցների ներգրավման հարցը, որպեսզի,...

Տեղի ունեցավ Դալարիկ համայնքի Սուրբ Վարդան եկեղեցու օծումը 25.09.2015
Այսօր հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ Բաղրամյանի տարածաշրջանի Դալարիկ համայնքի Սուրբ Վարդան եկեղեցու օծումը, որի հիմնարկեքը տեղի էր ունեցել 2013 թվականին՝ Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ: Եկեղեցու բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով մասնակցեց հոգևոր տան առաջին պատարագին և դրան հաջորդած տոնական միջոցառմանը: Կենտրոնագմբեթ, ներսից խաչաձև ճարտարապետական տեսքով, դրսից ուղղանկյունանիստ...

Մարզպետն ընդունեց ՀՊՄՀ Արմավիրի մարզից նպատակային ընդունելության մրցույթի մասնակիցներին 24.09.2015
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան մարզի հանրակրթական դպրոցներից առանձին մասնագիտությունների գծով նպատակային ընդունելության մրցույթին մասնակցելու գործուղված ուսուցիչներին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը: Կարևորելով ուսուցչի դերը մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում`մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ հայ...

Նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձը 21.09.2015
Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձն Արմավիրի մարզի բոլոր քաղաքային և գյուղական համայնքներում նշանավորվեց տոնական միջոցառումներով. ամենուր տեղի ունեցան գրական-երաժշտական ցերեկույթներ, ծաղկեդրման արարողություններ: Օրը հատկապես տոնական էր մարզկենտրոնում, ուր ավանդույթի համաձայն Արմավիրի մարզային և քաղաքային իշխանությունները, հոգևոր թեմը, հանրակրթական դպրոցների, առողջապահական հաստատությունների, հասարակական և այլ կառույցների աշխատակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին...

Մեծ հանդիսավորությամբ նշվեց Մուսալեռան հերոսամարտի 100-ամյակը 20.09.2015
Մուսալեռան հերոսամարտի 100-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 20-ին Մուսալեռի հուշահամալիրում տեղի ունեցավ պատարագ և հարիսայի օրհնության արարողություն, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, այլ պաշտոնյաներ, զբոսաշրջիկներ, ուխտավորներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների կողմից հայոց անմեղ նահատակների հոգիների հանգստության համար պատարագ մատուցվեց, ապա Սիոն եպիսկոպոս Ադամյանն ընթերցեց...

Մարզպետը եղավ Վաղարշապատի տարածաշրջանի խոշոր գյուղացիական տնտեսություններից մեկում 19.09.2015
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր եղավ Վաղարշապատի տարածաշրջանի խոշոր գյուղացիական տնտեսություններից մեկում, որտեղ զբաղվում են բանջար-բոստանային տարբեր կուլտուրաների մշակությամբ: Մենատնտես Արտաշ Միրզախանյանի ուղեկցությամբ մարզպետը հիմնականում այցելեց սոխի ցանքատարածություն, ծանոթացավ ստացված բարձր բերքին և բերքահավաքն իրականացնող նորագույն գյուղտեխնիկայի հնարավորություններին, որի արդյունքում էականորեն կրճատվել է աշխատուժի մասնակցությունը բերքահավաքի ընթացքին: