Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետն ընդունեց <<Բազե 2015>> համահայկական երիտասարդական հավաքի Արմավիրի մասնակիցներին 01.09.2015
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց <<Բազե 2015>> համահայկական երիտասարդական հավաքի Արմավիրի մասնակիցներին: Արմավիրի ջոկատի ջոկատավար Արման Արշակյանը ներկայացրեց մրցանակային տեղեր գրանցած մարզիկներին (Դավիթ Մադոյան` բազկամարտի 1-ին տեղ, Նազիկ Եղիազարյան`նկարչություն 2-րդ տեղ) և մարզը ներկայացնող ֆուտբոլի և վոլեյբոլի հավաքականներին, որոնք ևս մրցանակային տեղեր են զբաղեցրել: Մարզպետը շնորհավորեց մարզիկներին ձեռքբերված հաղթանակների առիթով` մաղթելով նորանոր...

Գիտելիքի օրը Արմավիրի մարզում 01.09.2015
2015-2016 ուսումնական տարվա մեկնարկը և Գիտելիքի օրը ՀՀ Արմավիրի մարզի բոլոր դպրոցներում ազդարարվել է տոնական միջոցառումներով: Այս նշանավոր օրը ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի ուղեկցությամբ այցելեց մարզի մի շարք դպրոցներ: Նրանք եղան Փարաքարի հիմնական, Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան N 12 հիմնական, Ակնալճի Արայի անվան և Արևիկի միջնակարգ դպրոցներում, որտեղ մասնակցեցին կազմակերպված միջոցառումներին ու...

ՀՀ Արմավիրի մարզպետը պարգևատրվեց <<Բագրատունյաց ասպետ>> ոսկե մեդալով և պատվոգրով 31.08.2015
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց <<Շիրակ>> մարզային գրական, կրթական, մշակութային, հասարակական անկախ երկշաբաթաթերթի գլխավոր խմբագիր, <<Բագրատունյաց ասպետներ>> հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Սամվել Մարգարյանին, ով հայտնեց իր շնորհակալությունը ՀՀ Արմավիրի մարզպետին ` հայրենասիրական, ազգանվեր գործունեության և մարդասիրական գեղեցիկ գործերի համար, և պարգևատրեց <<Բագրատունյաց ասպետ>> ոսկե մեդալով և պատվոգրով :...

ՀՀ Արմավիրի մարզպետի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ 31.08.2015
ՀՀ Արմավիրի մարզպետի ուղերձը ամբողջության
Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը 31.08.2015
Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանը, Դավիթ Սամսոնյանը, Մովսես Քարտաշյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները: Օրակարգային առաջին հարցի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Ա.Ղահրամանյանը մարզի խորհրդի նիստի հաստատմանը ներկայացրեց...

ՀՀ Արմավիրի մարզի դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցություն 28.08.2015
ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը` մասնակցությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի, ՀՀ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի: Շնորհավորելով ներկաներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ մարզպետը ցանկացավ նրանց ուժ, եռանդ, որպեսզի կարողանան իրենց գիտելիքները մատչելի ձևով փոխանցել աշակերտներին:...