Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Առողջապահության նախարարն այցելել է Արմավիրում աղիքային ինֆեկցիայով հոսպիտալացված երեխաներին 17.06.2015
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր այցելել է Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող երեխաներին: Արմեն Մուրադյանը ծանոթացել է երեխաների առողջական վիճակի հետ, հետաքրքրվել է բուժման մանրամասներով, դեղորայքային ապահովվածությամբ, զրուցել է երեխաների ծնողների հետ: Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանը նշել է, որ հիվանդանոցային բուժում ստացող բոլոր երեխաները գտնվում են մասնագետների մշտական հսկողության ներքո, նրանց առողջական վիճակը...

Պարգևատրում` մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից 16.06.2015
ՀՀ Արմավիրի մարզի առողջապահության բնագավառի զարգացման գործում ունեցած ավանդի, երկարամյա և անբասիր աշխատանքային գործունեության և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզի <<Արյան փոխներարկման կայան>> ՓԲԸ-ի տնօրեն Էդուարդ Դարբինյանն այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից պարգևատրվեց պատվոգրով: Էդուարդ Դարբինյանը շնորհակալություն հայտնեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանին` իր տարիների աշխատանքը գնահատելու և նման կերպով խրախուսելու համար` վստահեցնելով, որ պատրաստ է...

Խորհրդակցություն` քաղաքապետարանների և գյուղապետարանների աշխատակազմերի քարտուղարների մասնակցությամբ 16.06.2015
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և ՏԿԱԻՆ համայնքային ծառայության հարցերի վարչության պետ Արթուր Սողոմոնյանի գլխավորությամբ այսօր քաղաքապետարանների և գյուղապետարանների աշխատակազմերի քարտուղարների մասնակցությամբ մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նաև ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը և աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արսեն Ղուկասյանը: Խորհրդակցության ընթացքում...

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը 12.06.2015
Հունիսի 11-ին տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Լարիսա Մուրադյանը, Դավիթ Սամսոնյանը, Մովսես Քարտաշյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները, Արմավիրի և Էջմիածնի զինկոմիսարները, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը...

Գետաշեն համայնքի միջնակարգ դպրոցում բացվեց ստեղծագործարան 12.06.2015
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) համագործակցության արդյունքում Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի միջնակարգ դպրոցում մայիսի 27-ին բացվեց ստեղծագործարան: Ստեղծագործարանի բացմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, COAF-ի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ, հյուրեր: Նորարարական տեխնոլոգիաներով` էլեկտրոնային գրատախտակով, ժամանակակից համակարգիչներով և շարժական հատուկ կահույքով հագեցած...
Ի գիտություն 01.06.2015
2015 թվականի հունիսի 11-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը: Ծանոթանալ մարզխորհրդի նիստի օրակարգի նախագծին