Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետի ուղերձը վերջին դասի կապակցությամբ 22.05.2014
Սիրելի՛ մանկավարժներ, աշակերտներ, ծնողներ Շնորհավորում եմ ձեզ՝ Վերջին դասի կապակցությամբ Սիրելի՝ շրջանավարտներ, Տոնական և հիշարժան է այս օրը բոլորիս համար, քանի որ դուք հրաժեշտ եք տալիս հարազատ դպրոցին, որտեղ ոչ միայն գիտելիքներ եք ձեռք բերել, այլև սովորել գնահատել բարին ու գեղեցիկը, ազնիվն ու առաքինին: Վստահ եմ, որ ձեզ համար այսուհետ հայրենիքը կխորհրդանշվի ինչպես հայրենի հողով ու ընտանիքով, մշակույթով ու հավատքով, պետությամբ ու ժողովրդով, այնպես էլ հարազատ դպրոցով ու սիրելի...
Ցուցադրություն` նվիրված հայկական դրամաշրջանառությանը 13.05.2014
ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» խորագիրը կրող ցուցադրությունը, որին ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, հյուրեր, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Ցուցադրությանը ներկայացված էին հայկական հնագույն` մասնավորապես, Տիգրան Մեծի ու Կիլիկյան թագավորության ժամանակաշրջանի հայկական մետաղադրամները, որոնք...
Մարզպետն ընդունեց Ռուսաստանի Դաշնությունից ժամանած պատվիրակությանը 13.05.2014
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Ռոստովի շրջանի Շախտի քաղաքից ժամանած պատվիրակությանը, որը գլխավորում էր քաղաքապետ Ստանիսլավով Դենիս Իվանովիչը: Հանդիպմանը ներկա էին փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանը, Մովսես Քարտաշյանը, Դավիթ Սամսոնյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ողջունեց հյուրերի այցը` բարձր գնահատելով հայ-ռուսական համագործակցությունը: Ներկայացնելով մարզի...
Ջանֆիդա համայնքում բացվեց Սուրբ Կարապետ եկեղեցին 10.05.2014
ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում այսօր տեղի ունեցավ նորակառույց Սուրբ Կարապետ եկեղեցու բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, պետական այրեր, հոգևոր սպաասավորներ, արտերկրից ժամանած հյուրեր և մեծ թվով ջանֆիդեցիներ: Սբ. Կարապետ եկեղեցին կառուցվել է Ջանֆիդա համայնքում ծնված, վերջին 20 տարիներին Ռուսատանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում բնակվող Արթուր Կարապետյանի և նրա եղբայրների հովանավորությամբ:...
Նշվեց Մայիսյան եռատոնը 09.05.2014
Մարզկենտրոն Արմավիրում և մարզի մյուս քաղաքային ու գյուղական համայնքներում, ուսումնական հաստատություններում, մարզի տարածքում տեղակայված զորամասերում հանդիսավորությամբ նշվել է Մայիսյան եռատոնը. ամենուր տեղի են ունեցել ծաղկեդրման արարողություններ, զինվորական շքերթներ, տոնական համերգներ և գրական-երաժշտական ցերեկույթներ: Օրվա առթիվ առանձնակի ուշադրության են արժանացել Հայրենական պատերազմի վետերաններն ու Արցախյան հերոսամարտի մասնակիցները։ Օրը հատկապես տոնական էր մարզկենտրոնում, ուր ավանդույթի...
Հաղթական տոներին նվիրված միջոցառում Վարդան Բախշյանի անվան կրթօջախում 08.05.2014
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մասնակցեց Արմավիր քաղաքի Վարդան Բախշյանի անունը կրող թիվ 2 հիմնական դպրոցում կազմակերպված միջոցառմանը` նվիրված մայիսյան հաղթական տոներին: Կրթօջախի սաները փայուն կերպով ներկայացրեցին հայ ժողովրդի պատմության հերոսական էջերը` սկսած Հայկ նահապետից, Ավարայրի ճակատամարտից մինչև Հայրենական Մեծ պատերազմ ու Սարդարապատի հերոսամարտ: Ցերեկույթը հագեցած էր ասմունքով, երգով ու երաժշտությամբ: Ներկաներին ուղղված իր շնարհավորանքի խոսքում մարզպետ Ա.Ղահրամանյանը...