Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունեց Գոմելի մարզային գործադիր կոմիտեի պատվիրակությանը 19.03.2013

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Բելառուսիայի Հանրապետության Գոմելի մարզային գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալները և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը: Ողջունելով հյուրերին և կարևորելով նրանց այցն Արմավիրի մարզ՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նրանց ներկայացրեց մարզը բնորոշող որոշ առանձնահատկություններ՝ մասնավորապես նշելով, որ հանրապետությունում Արմավիրի մարզը զբաղեցրած...

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի 2013 թվականի անդրանիկ նիստը 18.03.2013

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի 2013 թվականի անդրանիկ նիստը, որը վարեց ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալներ Լարիս Մուրադյանը, Մովսես Քարտաշյանը, ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները, ջրօգտագործող ընկերությունների (ՋՕԸ) տնօրեններն ու պատասխանատու այլ անձինք:...

Ի գիտություն 16.03.2013

2013  թվականի մարտի 18-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի 2013 թվականի անդրանիկ նիստը: Ծանոթանալ օրակարգային հարցերին  

Ծառատունկ՝ Արմավիրի քաղաքային զբոսայգում 16.03.2013

Արմավիրի քաղաքային իշխանության նախաձեռնությամբ այսօր վաղ առավոտից քաղաքային զբոսայգում ծառատունկ էր, որին իր մասնակցություն ունեցավ նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Ծառատունկի ընթացքում տնկվեց շուրջ 400 տեսակ դեկորատիվ ծառ: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի փոխանցմամբ` առաջիկա 15 օրերի ըն թ ացքում զբոսայգում կավարտվեն  խորքային հորի հորատման աշխատանքները և տնկված ծառերն անուշադրության չեն մատնվի, դրանք կխնամվեն, իսկ հետագայում դրանց թիվը կավելանա` առավել կանաչապատ և հաճելի...

Արմավիրի մարզում ԴԱՀԿ ծառայության ևս մեկ բաժանմունք է բացվել 15.03.2013

ՀՀ Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում մարտի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Բաղրամյանի տարածաշրջանային բաժնմունքի նոր վարչական շենքի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողի տեղակալներ Սամվել Եգանյանը և Դավիթ Բեգինյանը, տեղական ինքնակառավարման ու իրավապահ մարմինների ղեկավարներ, ԴԱՀԿ ծառայության աշխատակիցներ, պաշտոնատար այլ անձինք: Իր խոսքում...

Աշոտ Ղահրամանյանն ընդունեց Հայաստանում Միացյալ Թագավորության համատեղ դեսպաններից Ջոնաթոն Ջեյմս Էյվսին 15.03.2013

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Հայաստանում Միացյալ Թագավորության համատեղ դեսպաններից Ջոնաթոն Ջեյմս Էյվսին: Նա ողջունեց դեսպանի այցն Արմավիրի մարզ և ընդհանուր տեղեկություններ ներկայացրեց մարզի վերաբերյալ. <<Արմավիրը գյուղատնտեսական ուղղվածության մարզ է և ապահովում է հանրապետությունում գյուղմթերքի ընդհանուր ծավալի շուրջ 25-30 տոկոսը>>,- ասաց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` ընդգծելով, որ վերջին տարիներին մարզում կտրուկ աճել է մրգի և բանջարեղենի արտադրության...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-03 17:33:37