Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային օրվա ընթացքում մարզպետ Արգիշտի Մեխակյանն Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի հետ Սարդարապատ բնակավայրում հանդիպում ունեցան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արմավիր, Լուկաշին, Խանջյան, Լենուղի, Այգեվան, Սարդարապատ բնակավայրերում բնակվող ընտանիքների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին բնակավայրերի վարչական ղեկավարները, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները։ Հանդիպման սկզբում մարզի ղեկավարը ողջունեց ներկաներին և...
Այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Արգիշտի Մեխակյանն ընդունեց 2025 թվականի հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացած Ժաուտիկովյան Միջազգային 21-րդ Օլիմպիադային ֆիզիկա առարկայից մասնակցած և բրոնզե մեդալ նվաճած Սմբատ Պողոսյանին, ով բնակվում է Էջմիածին քաղաքում։ Հանդիպման ընթացքում մարզի ղեկավարը ողջունեց և շնորհավորեց պատանի ֆիզիկոսին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ գիտության բնագավառում: Հանդիպման ավարտին Արգիշտի Մեխակյանիը պատվոգրով պարգևատրեց մարզի...
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը Արմավիր համայնքի ղեկավարի, Արմավիրի մարզի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների, Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այցելեց ՊՆ ուսումնական զորամաս` ծանոթանալու զինծառայողների ծառայության պայմաններին և շնորհավորելու վերջիններիս` տոնական օրվա առիթով: Մարզի ղեկավարը զորամասի...
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզի ուժային կառույցների ղեկավարների, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցների հետ այցելեց Արմավիր քաղաքի զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:
Սիրելի՛ հայրենակիցներ, Մեծ հպարտությամբ բոլորիս շնորհավորում եմ հայ ժողովրդի պատմության ամենակարևոր տոներից մեկի՝ Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ։ Մեր պատմության փառահեղ ձեռքբերումներից մեկը Հայոց բանակն է, որը Հայաստանի Հանրապետության պետականության ամրության և հայ ժողովրդի անվտանգության հենասյունն է: Այն ձևավորվելով ազատության և անկախության համար մղված պայքարի տարիներին՝ դարձել է մեր ինքնության, տոկունության և միասնականության խորհրդանիշը: Ուստի սիրով շնորհավորում եմ...
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր ընդունել է Արմավիրի մարզից 2024 թվականին Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկների և նրանց մարզիչներին: Շնորհավորելով մարզիկներին և մարզիչներին՝ մարզպետը բարձր է գնահատել նրանց կատարած աշխատանքն ու գրանցած հաղթանակները, որոնք մեծ պատիվ են բերել ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլ նաև Արմավիրի մարզին: Կարևորելով նրանց նպատակային և արդյունավետ աշխատանքը՝ մարզի ղեկավարը պատրաստակամություն հայտնեց...


