Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկեց 2013 թվականի գարնանային զորակոչը 11.06.2013
Այսօր Սարդարապատի հուշահամալիրում, ձևավորված ավանդույթի համաձայն, տեղի ունեցավ 2013 թվականի գարնանային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Ղահրամանյանը, Արմավիր քաղաքի հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Մելիքյանը, ՀՀ զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան...
Տեղի ունեցավ ներքին աուդիտի կոմիտեի անդրանիկ նիստը 10.06.2013
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ ներքին աուդիտի կոմիտեի անդրանիկ նիստը, որը վարեց ՀՀ Արմավիրի մարզպետ, կոմիտեի նախագահ Աշոտ Ղահրամանյանը: ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ, ներքին աուդիտի կոմիտեի քարտուղար Արայիկ Հակոբյանը կոմիտեի կազմի քննարկմանը ներկայացրեց <<Վանանդի միջնակարգ դպրոց>>, <<Փշատավանի միջնակարգ դպրոց>>, <<Դալարիկի միջնակարգ դպրոց>>, <<Վաղարշապատի թիվ 4 հիմնական դպրոց>>,...
Վարչապետ Տիգրան Սարգսյանն հուլիսի 5-ին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այցելել է կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի Արմավիր համայնք՝ ևս մեկ անգամ ծանոթացել գյուղացիական տնտեսությունների խնդիրներին, համայնքների ղեկավարների կողմից կազմված առավել անապահով ընտանիքների ցուցակներին, ներկայացրել կառավարության կողմից առաջիկայում ցուցաբերվելիք օժանադակության ծրագրերը: Վարչապետը տեղեկացրել է, որ հունիսի 6-ի կառավարության նիստում որոշում է կայացվելու համայնքների ղեկավարների...
Կարկտահարությունից տուժած ընտանիքները միանվագ կստանան 50 հազարական դրամ 06.06.2013
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Արմավիրի մարզի կարկտահարության հետևանքով հարյուր տոկոսով տուժած 23 գյուղերի սոցիալապես անապահով ընտանիքներից յուրաքանչյուրին միանվագ դրամական օգնություն հատկացնել` 50 հազար դրամի չափով: Կարկտահարության հետևանքով տուժած սոցիալապես անապահով ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ընթացիկ տարվա ինն ամսում կհատկացվի 80 մլն դրամ:...
Կյանքի է կոչվում արմավիրցիներին աջակցելու կառավարության ծրագիրը 06.06.2013
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Բացելով նիստը` վարչապետն ասել է. «Այսօրվա օրակարգային հարցերի քննարկումը ցանկանում եմ սկսել Արմավիրի մարզի խնդիրներից։ Մենք պետք է հետևողական լինենք, որպեսզի կարկուտի հասցրած վնասների հետ կապված մեր օժանդակությունը տեղ հասնի, և գյուղացիներն զգան, որ պետությունն իրենց կողքին է։ Երեկ երեկոյան ես նորից այցելել էի Արմավիրի մարզ և Արմավիր համայնքում էի։ Ահա իմ դիտարկումները. Առաջին`...
Մարզպետն այցելեց բազմազավակ ընտանիքին 05.06.2013
ՀՀ Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքում բնակվող բազմանդամ ընտանիքներից մեկն էլ Կարապետյաններինն է: Այս տանիքի ներքո մեծացել է 15 երեխա: Տեղեկանալով ընտանիքի ծայրաստիճան չքավոր պայմանների մասին՝ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելեց նրանց: Նա անակնկալ մատուցեց ընտանիքին՝ նվիրելով սառնարան: Ընտանիքի անդամները շնորհակալություն հայտնեցին մարզպետին՝ հաճելի անակնկալ մատուցելու համար: