Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզում էր ՀՀ վարչապետը 21.10.2012
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Արմավիրի մարզ: Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է Երասխահուն համայնքում, որտեղ գործարկվել է խմելու ջրի ներքին ցանցը: Վերջինիս կառուցման համար Կառավարության կողմից հատկացվել էր 65 մլն, իսկ Երասխահուն համայնքի բյուջեից՝ 20 մլն դրամ: Ջրամատակարարման ցանցի շինարարական աշխատանքները մեկնարկել էին ընթացիկ տարվա հունվարից, ինչի արդյունքում համայնքում կառուցվել է 7 հազար 320 մետր ջրագիծ, որից օգտվում են 314 շահառուներ: Այնուհետև, վարչապետը եղել է Ֆերիկ...
Մարզպետը մասնակցեց Մայիսյան համայնքի և դպրոցի հիմնադրման 80-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը 19.10.2012
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Մայիսյան համայնքի միջնակարգ դպրոցում այսօր մասնակցեց համայնքի և դպրոցի հիմնադրման 80-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը, որն իրենց ներկայությամբ պատվել էին նաև Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, մարզային իշխանության տարբեր ոլորտների պատասխանատուներ: Դպրոցում հյուրերին դիմավորեցին աղ ու հացով, երգ ու պարով` նրանց...
Եռօրյա փառատոն` Արմավիր քաղաքի զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում 13.10.2012
Արմավիր քաղաքի զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում հոկտեմբերի 11-13-ն իրականացվել է "Երգը բարեկամության կամուրջ է" ռուսական երգի հանրապետական փառատոնը: Փառատոնի 1-ին օրը կրտսեր դպրոցականների մասնակցությամբ դպրոցի բակում կազմակերպվել է կավճանկարչություն, փոքրիկ նկարիչների մրցույթ` "Հայ-ռուսական բարեկամություն" խորագրի ներքո: Դպրոցում իրականացվել են նաև բաց դասեր, պատրաստվել են թեմատիկ վահանակներ: Փառատոնի երկրորդ օրը կրթօջախն...
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ Անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) էլեկտրոնային եղանակով ներկայացնելն ապահովող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը վարեց ՀՀ Արմավիրի մարզպետ, աշխատանքային խմբի ղեկավար Աշոտ Ղահրամանյանը: Աշխատանքային խումբը ձևավորվել է ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի` 2012 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 72 կարգադրությամբ` Անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) էլեկտրոնային եղանակով ներկայացնելն ապահովող միջոցառումների համար ՀՀ կառավարության 2012 թվականի...
Մարզպետն ընդունեց ՌԴ Սվերդլովսկ նահանգի կառավարության և Յարոսլավլի նահանգապետարանի պատվիրակներին 12.10.2012
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության երկրորդ համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած ՌԴ Սվերդլովսկ նահանգի փոխվարչապետ Վլադիմիր Վլասովին և Յարոսլավլի նահանգապետարանի աշխատակազմի արձանագրային վաչության պետ Յուլյա Վետոչկինային: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Մովսես Քարտաշյանը և մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Յուրի Մանվելյանը: Մարզպետը ողջունեց հյուրերին` ընդգծելով, որ հայ-ռուսական...
Մրգաշատ համայնքում նշվեց ավանդական դարձած Մաճառի տոնը 12.10.2012
Ինչպես ամեն տարի, այս տար ևս հոկտեմբեր ամսի երկրորդ շաբաթը Մրգաշատ համայնքում նշանավորվեց Մաճառի տոն համայնքային տոնախմբությամբ, որի կազմակերպումը աշնանային բերքահավաքից հետո համայնքում արդեն ավանդույթ է դարձել: Տոնական օրը մրգաշատցիների հետ կիսեցին նաև Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության երկրորդ համաժողովի շրջանակներում Արմավիրի մարզում գտնվող ՌԴ Սվերդլովսկ նահանգի փոխվարչապետ Վլադիմիր Վլասովը, Յարոսլավլի նահանգապետարանի աշխատակազմի արձանագրային...