Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի գիտություն 14.09.2012

2012 թվականի սեպտեմբերի 19-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը: Ծանորանալ օրակարգային հարցերին

Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի դպրոցում բացվեց Հայաստանում առաջին ստեղծագործարանը

Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի դպրոցում բացվեց Հայաստանում առաջին ստեղծագործարանը 07.09.2012

Այսօր Հայաստանի մանուկներ հիմնադրամի աջակցությամբ Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի դպրոցում բացվեց ժամանակակից կրթական միջավայրի բոլոր պահանջներին համապատասխանող դասասենյակ` Ստեղծագործարան: Ստեղծագործարանը 40-50 աշակերտների համար նախատեսված մեծ լուսավոր սենյակ է, որտեղ հատուկ շարժական կահույքը հնարավորություն է տալիս աշակերտներին կատարել ինչպես անհատական, այնպես էլ զույգերով կամ փոքր ու մեծ խմբերով աշխատանք: Բացման արարողությանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան Արմավիրի մարզպետ...

Դպրոցի բակում բացվեց Յուրա Դաշտոյանի կիսանդրին

Դպրոցի բակում բացվեց Յուրա Դաշտոյանի կիսանդրին 07.09.2012

Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում այսօր տեղի ունեցավ կարևոր իրադարձություն. դպրոցի բակում բացվեց Յուրա Դաշտոյանի կիսանդրին: Միջոցառմանը ներկա էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը և ուրիշներ: Իր շնորհավորական խոսքում մարզպետը նշեց. <<Ես` ինքս խոնարհվում եմ.....Յուրան այն տղաներից է եղել, ով իրեն իրոք արծվի նման է պահել: Հավերժ փառք նրան և մեր բոլոր նահատակ հերոսներին>>:  Այնուհետև ծաղկեպսակ դրեցին հուշարձանին, որից հետո Յուրա Դաշտոյանի...

ՀՀ Արմավիրի մարզպետի շնորհավորական ուղերձը գիտելիքի օրվա առթիվ 01.09.2012

Հարգարժան մանկավարժներ, սիրելի դպրոցականներ և ծնողներ, Շնորհավորում եմ Ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ և ցանկանում, որ այս ուսումնական տարին մշտապես ուղեկցվի հաջողություններով: Տոնական այս օրվա առիթով ցանկանում եմ ընդգծել հայ ուսուցչի նվիրական կերպարի բոլոր նրբերանգներն ու փաստել, որ երախտագետ մեր ժողովուրդը ամենայն հարգանքով և ակնածանքով է վերաբերվում կրթությանը և ուսուցչի աշխատանքին: Սիրելի աշակերտներ, դուք եք մեր վաղվա օրը, ձեր ձեռքերում է հայ ժողովրդի և մեր պետության ապագան:...

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արմավիրի մարզ 01.09.2012

Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել Արտամետ համայնքի նորակառույց դպրոցի բացման արարողությանը, որի հիմնարկեքին մասնակցել էր դեռևս 2007թ. հուլիսի 28-ին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ: Նորաբաց դպրոցում Նախագահը ծանոթացել է իրականացված աշխատանքներին, շրջել դասասենյակներում և դպրոցականների հետ հանդիպման ժամանակ ի դեմս նրանց` բոլոր աշակերտներին և ուսանողներին շնորհավորել  Գիտելիքի օրվա առթիվ, մաղթել հաջողություններ նոր ուսումնական տարում:...

Վերաբացվեց Արտիմետ համայնքի դպրոցը

Վերաբացվեց Արտիմետ համայնքի դպրոցը 31.08.2012

Գիտելիքի տոնի նախաշեմին մեծ ոգևորություն էր տիրում Արմավիրի մարզի Արտիմետ համայնքում: Այսօր վերաբացվեց Ժորա Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցը: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանին և ՀՀ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանին դիմավորեցին ավանդական աղ ու հացով և հայկական երգ-երաժշտությամբ: Մարզպետը շնորհավորեց բոլորին այսօրվա հրաշալի տոնի կապակցությամբ` մաղթելով բեղմնավոր աշխատանք և նորանոր հաջողություններ: Դպրոցի տնօրինությունն էլ շնորհակալություն հայտնեց...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-03 17:33:37