Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սեմինար-քննարկում` միգրացիոն հարցերի շուրջ 24.02.2012

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության  /ՄԾ/ պետ Գագիկ Եգանյանը ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցած սեմինար-քննարկմանը մարզի սոցիալական և զբաղվածության ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնների և տեղական իրքնակառավարման մարմինների աշխատակազմերի պաշտոնյաներին, զբաղվածության մասնավոր գործակալությունների և միգրացիոն խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների պատասխանատուներին ներկայացրեց ՀՀ-ում միգրացիայի ոլորտում վարվող պետական...

Մարզի 35 համայնքներ կստանան ազոտական պարարտանյութի պատվիրված խմբաքանակը 22.02.2012

Կառավարության ծրագրով՝ մինչ ապրիլի 10-ը Հայաստան է ներկրվելու, ընդհանուր առմամբ, 25 հազար տոննա ազոտական պարարատանյութ, որը գյուղացիական տնտեսություններին է հատկացվելու մեկ պարկը 6 հազար դրամով, շուկայական 8-9 հազար դրամի փոխարեն: Արմավիրի մարզը, ըստ համայնքների ներկայացրաց հայտերի, կստանա 4 հազար 500 տոննա պարարտանյութ: Փետրվարի 20-ին Ուկրաինայից Հայաստան է ներկրվել ազոտական պարարտանյութի առաջին խմբաքանակը` 2 հազար 865 տոննա, որից 1521 տոննան հատկացվել է Արմավիրի մարզին: Այսօր և վաղը...

Ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ մեծամորաբնակ Արշալույս Մուրադյանին այցելեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը 16.02.2012

7 զավակ, 18 թոռ և 16 ծոռ ունեցող մեծամորաբնակ Արշալույս Մուրադյանը փետրվարի 15-ին բոլորեց ծննդյան 100-ամյակը: Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանի ուղեկցությամբ Արշալույս Մուրադյանին այցելեց ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նա շնորհավորեց արդեն մեկ դար ապրած, բայց դեռ առույգ ու կյանքով լեցուն Արշալույս Մուրադյանին` նրան մաղթելով քաջառողջություն և անսպառ տոկունություն: Օրվա առթիվ Արշալույս Մուրադյանը և իր ըտանիքը նվերներ ստացան  մարզպետ Աշոտ Ղահրամանյանից և Մեծամորի քաղաքապետ...

Շևկետ Շայդուլինի շնորհակալական նամակը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանին 15.02.2012

 «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության արդեն իսկ նախկին գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինինը ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին ուղղված նամակով իր խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնել մարզպետին վերջին երեք տարիների ընթացքում արդյունավետ համագործակցության համար` հավատացած լինելով, որ կայացած գործնական և բարեկամական հարաբերությունները կպահպանվեն ու կամրապնդվեն:   Ծանոթանալ նամակին  

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի 2012 թվականի առաջին նիստը 09.02.2012

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի 2012 թվականի առաջին նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նիստին մասնակցում էին նաև ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, ինչպես նաև մարզի առողջապահական,կրթական և մշակութայնին հաստատությունների ղեկավարներն ու մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները: Մարզխորհրդի նիստի օրակարգային առաջին հարցի կապակցությամբ ՀՀ...

Ներկայացվեցին կենսաթոշակային բարեփոխումներին վերաբերող մանրամասներ 08.02.2012

Կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման և ֆինանսական գրագիտության բարձրացման խորագրի ներքո իրականացվող <<Ֆինանսական գրագիտության անհրաժեշտությունը կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում>> ծրագրի շրջանակներում ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ ընդլայնված քննարկում, որին մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, ծրագրի իրականացմանն աջակցող...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-04 12:12:50