Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բաց դռների օր` բուժհաստատություններում 02.04.2012

"Առողջապահության կազմակերպիչների միավորում" հասարակական կազմակերպությունն Արամիրի մարզի չորս բուժհաստատություններում` <<Արմավիր>> բժշկական կենտրոնում, ինչպես նաև Վաղարշապատի, Մեծամորի և Բաղրամյանի պոլիկլինիկաներում, ապրիլի 10-13-ը բժշկական բոլոր մասնագիտությունների գծով կիրականացնի բաց դռների օր` մայրաքաղաքից ժամանած բարձրակարգ մասնագետների մասնակցությամբ: Մարզի այն բնակիչները, որոնց բուժումը հնարավոր չի լինի կազմակերպել տեղում, կտեղափոխվեն Երևան` հետագա բուժման:...

Տեղեկատվություն` Արմավիրի ՍԾՏԳ-ում 2012 թվականի մարտ ամսին իրականացված աշխատանքների մասին 02.04.2012

2012 թվականի մարտ ամսին Արմավիրի ՍԾՏԳ-ի կողմից սահմանված կարգով իրականացվել են հետևյալ աշխատանքները.   1. Գործակալությունում հունվար ամսվա ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել է 308 ընտանիք, որից 245-ը` նպաստառու 2. Նպաստի իրավունք է ունեցել 2059 ընտանիք 3. Հրատապ օգնություն է տրվել 85 ընտանիքի 4. Գործակալությունում հաշվառվել է 215 հաշմանդամ /ՎԱԾ/ 5. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ է վճարվել 134 ընտանիքի 6. Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ է...

Տեղի ունեցավ <<Լավագույնն իր ոլորտում>> մրցանակաբաշխությունը 30.03.2012

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ <<Լավագույնն իր ոլորտում>> ամենամյա մրցանակաբաշխությունը: Սահմանված 14 անվանակարգերում` <<Տարվա լավագույն շինարար>>, <<Տարվա լավագույն ֆերմեր>>, <<Տարվա լավագույն դպրոց>>, <<Տարվա լավագույն նախակրթական հաստատություն>>, <<Տարվա լավագույն մշակութային, կրթական հաստատություն>>, << Տարվա լավագույն բուժաշխատող>>, <<Տարվա լավագույն մանկավարժ>>, <<Տարվա...

Մարզպետն ընդունեց Լեհաստանի Պոզնան նահանգի պատվիրակությանը 30.03.2012

Այսօր մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդունեց Լեհաստանի Պոզնան նահանգի պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին «Արի Արի» ֆոնդի ղեկավար Լոնգին Գրասչուկը , Պոզնանի քաղաքապետարանի սոցիալական հարցերով վարչության պատասխանատուն, ադմինիստրատիվ այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ-ում գործող «Հանգրվան» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է հաշմանդամության հարցերով: Ողջունելով պատվիրակության այցն Արմավիրի մարզ`  մարզպետը նշեց, որ կարևորում...

Մարզպետն ընդունեց Հոլանդիայից ժամանած գործարարների 28.03.2012

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Հոլանդական "Յան վան Ինգեն", "Դելտաֆլորա" և "Մուբետեք" ընկերությունների տնօրեններին, որոնք զբաղվում են պտղի մշակությամբ, բանջարբոստանային մշակաբույսերի ու ծաղկի սերմերի արտադրությամբ և ջերմոցային տնտեսությունների հիմնմամբ: Ողջունելով նրանց այցն Արմավիրի մարզ` Ա. Ղահրամանյանն ընդգծեց, որ մարզը հանրապետությունում հանդիսանում է գյուղմթերքների արտադրության շտեմարան և արվում է հնարավորը գյուղացիական տնտեսություններին...

Խորհրդակցություն` ԵԿԳ գլխավոր տնօրենի և համայնքապետերի մասնակցությամբ 23.03.2012

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ Երևանի կոնյակի գործարանի /ԵԿԳ/ գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանի և համայնքապետերի մասնակցությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվեցին խաղողի մթերմանը վերաբերող հարցեր: ԵԿԳ գլխավոր տնօրենը տեղեկացրեց, որ այս տարի Արմավիրի մարզից պատրաստվում են մթերել 11000 տոննա խաղող` նախկին 8500 տոննայի փոխարեն: Արա Գրիգորյանի հավաստմամբ` կանեն հնարավորը մարզում խաղողի բերքն ամբողջությամբ մթերելու ուղղությամբ: Ըստ նրա` այս տարի փոխվելու է խաղողի գնման արժեքը` նախնական...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-26 15:09:25