Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Գրերի գյուտից մինչև գրատպություն» մրցույթում Հայրապետական մրցանակի է արժանացել Արմավիրի մարզի Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցը 17.12.2012

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տանը դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել հայ գրատպության 500-ամյակին նվիրված «Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան հյուրեր, կրթության ոլորտի աշխատակիցներ: Հանդիսության ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը և նախարար Արմեն...

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը 14.12.2012

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարեց ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի <<Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկի տնօրեն Ադիբեկ Ղազարյաը, մարզպետարանի և մարզային ստորաբաժանումների պատասխանատու...

Ի գիտություն 12.12.2012

2012 թվականի դեկտեմբերի 14-ին, ժամը 12.00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը: Ծանոթանալ օրակարգային հարցերին

Տարեսկզբին նախատեսվում է տեղայնացնել Ծննդօգնության և Երեխայի առողջության պետական հավաստարագրերը 05.12.2012

2013 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է տեղայնացնել Ծննդօգնության և Երեխայի առողջության պետական հավաստարագրերը, որի կապակցությամբ մատուցվող ծառայությունների կազմակերպման գործընթացում կկատարվեն համապատասխան փոփոխություններ: Կկանոնակարգվեն հղիների/ծննդաբերների և երեխաների ուղեգրման և հիվանդանոցային բուժօգնության կազմակերպման ընթացակարգերը: Մասնավորապես` ֆիզիոլոգիական/նորմալ ընթացքով, առանց ռիսկի հղիների/ ծննդաբերների ծննդաբերությունը, ինչպես նաև հիվանդ երեխայի վիճակից ելնելով Երևանի...

Տեղեկատվություն` Արմավիրի ՍԾՏԳ-ում 2012 թվականի նոյեմբեր ամսին կատարված աշխատանքների վերաբերյալ 04.12.2012

2012 թվականի նոյեմբեր ամսին Արմավիրի ՍԾՏԳ-ի կողմից սահմանված կարգով կատարվել են հետևյալ աշխատանքները. 1. Գործակալությունում նեյեմբեր ամսին ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել է 177 ընտանիք, որից 124-ը` նպաստառու: 2. Նպաստի իրավունք է ունեցել 2118 ընտանիք: 3. Հրատապ օգնություն է տրվել 264 ընտանիքի: 4. Գործակալությունում հաշվառվել է 206 հաշմանդամ /ՎԱԾ/: 5. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ է վճարվել 192 ընտանիքի: 6. Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ է...

Ներկայացվեց Ալեքսանդր Թամանյանի կյանքն ու գործունեությունը 04.12.2012

Սանկտ Պետերբուրգի Կայսերական Գեղարվեստի Ակադեմիայի ակադեմիկոս և փոխնախագահ, Հայկական ԽՍՀ ժողովրդական ճարտարապետ, Ստալինյան մրցանակի դափնեկիր, ժամանակակից հայ ճարտարապետության և ճարտարապետական դպրոցի հիմնադիր Ալեքսանդր Թամանյանի կյանքն ու գործունեությունը ներկայացնող փաստագրական նյութերն այսօր ցուցադրվեցին ՀՀ Արմավիրի մարզպետարանում: Ցուցադրությանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն ու կառուցվածքային ստորաբաժանումների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-29 11:25:08