Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հեղեղումների ժամանակ և հեղեղումներից հետո վարքականոնները 07.04.2026
Լինելով հիդրոլոգիական վտանգավոր երևույթ` ջրհեղեղները դասվում են խիստ տարածված, հաճախակի կրկնվող տարերային աղետների թվին և իրենց պատճառած մարդկային ու նյութական կորուստների տեսակետից շատ վտանգավոր են: Հիմնական պատճառներն են` տեղատարափ անձրևները, արագ ձնհալը, ինչպես նաև պատվարների վթարները և այլն: Հայաստանի Հանրապետությունը մշտապես ենթարկվում է հեղեղումների և ջրածածկումների, հետևաբար յուրաքանչյուր քաղաքացի պետք է տեղեկացված լինի հեղեղումների ժամանակ վարքականոններին՝ հեղեղումների ընթացքում և...

Մարզպետ Վահրամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ 07.04.2026
Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության այս գեղեցիկ և խորհրդանշական օրվա առթիվ։ Մեր կյանքի յուրաքանչյուր նախաձեռնություն սկսելիս անպայման ցանկանում ենք ստանալ մոր օրհնանքն ու աղոթքը` հաջողության հասնելու համար: Եվ պատահական չէ, որ ապրիլի 7-ը նշում է որպես Սուրբ Աստվածածնի ավետման տոն՝ մայրության օրհնության օր։ Այս օրը հիշեցնում է մայրության բարձր առաքելության, սիրո, բարության և հոգևոր ուժի մասին։ Սիրելի՛ կանայք, ձեր նվիրվածությամբ,...
Ապրիլի 6-ին Արմավիրի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլը։ Մրցաշարին մասնակցել են համայնքային փուլում 1-3-րդ տեղեր զբաղեցրած դպրոցների թիմերը՝ ներկայացնելով Արմավիրի մարզի տարբեր բնակավայրեր։ 5-9-րդ դասարանների տարիքային խումբ` 1-ին տեղ – «Քարակերտի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ 2-րդ տեղ – «Հայկավանի միջնակարգ...
Արմավիրի մարզում շարունակվում են կրթական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը։ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Նորապատ և Այգեվան բնակավայրեր՝ տեղում ծանոթանալու միջնակարգ դպրոցներում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Այցի ընթացքում շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են շինարարության որակին, աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը և սահմանված ժամկետների պահպանմանը...
Վահրամ Խաչատրյանը մարզպետի աշխատակազմում ընդունել է Անահիտ Մանասյանին։ Հանդիպմանը մասնակցել են ինչպես մարզպետի աշխատակազմի, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող առաջնահերթ խնդիրները, սոցիալ-տնտեսական մի շարք հիմնահարցեր, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված հնարավոր համակարգային մոտեցումները։ Կողմերը կարևորել են երկարաժամկետ և համակարգված քաղաքականությունների իրականացումը՝...
Սիրելի՛ հավատակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Սուրբ Զատկի՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ։ Հարության այս լուսավոր ավետիսը քրիստոնյա աշխարհի համար հույսի, կյանքի և վերածննդի խորհրդանիշ է։ Այն հիշեցնում է, որ հավատը, սերը և բարությունը հաղթանակում են դժվարությունների ու փորձությունների նկատմամբ։ Սուրբ Զատիկը նաև առիթ է՝ վերանայելու մեր արժեքները, ամրապնդելու հավատը և առավել զորացնելու փոխադարձ հոգատարությունն ու մարդասիրությունը մեր հասարակության...


