Պաշտոնական էլ. փոստ

39052473@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄԸ ՇՈՒՏՈՎ

ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄԸ ՇՈՒՏՈՎ 19.06.2025

Սիրելի՛ ծնողներ, 2025 թվականի հունիսի 24-ին` առավոտյան ժամը 9։00-ից, մեկնարկում է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։ Խնդրում ենք լինել ուշադիր, քանի որ haytru.emis.am կայքը, որը նախատեսված է ռուսերենով ուսուցման դասարաններում հայտարգման համար, այս փուլում չի գործելու։ Այս փուլում հայտագրվող երեխաների միջին թիվը 15000 է, սակայն նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ համակարգի գործարկման առաջին վայրկյաններին միաժամանակյա...

Արմավիրի մարզպետն այցելել է «Արմավիրի զարգացման կենտրոն» և «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոն

Արմավիրի մարզպետն այցելել է «Արմավիրի զարգացման կենտրոն» և «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոն 19.06.2025

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այցելել է «Արմավիրի զարգացման կենտրոն»՝ ծանոթանալու կենտրոնի գործունեությանը, իրականացված ծրագրերին և առաջիկայում նախատեսվող նախաձեռնություններին։ Կենտրոնի ղեկավար Նաիրա Առաքելյանի, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ մարզի ղեկավարը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և քննարկել հետագա համագործակցության հնարավորություններն ու ուղիները։ Այնուհետև մարզպետն այցելել է Արմավիր քաղաքում գործող...

Տեղի է ունեցել Արմավիրի Արվեստի քոլեջի հիմնադրման 35-ամյակին նվիրված հաշվետու ցուցահանդես-միջոցառումը

Տեղի է ունեցել Արմավիրի Արվեստի քոլեջի հիմնադրման 35-ամյակին նվիրված հաշվետու ցուցահանդես-միջոցառումը 18.06.2025

ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Բարսեղ Նիկողոսյանը և մարզպետի օգնական Մանվել Մելիքյանն այսօր ներկա են գտնվել Արմավիրի Արվեստի քոլեջի հիմնադրման 35-ամյակին նվիրված հաշվետու ցուցահանդես-միջոցառմանը։ Միջոցառման ընթացքում քոլեջի սաները հանդես են եկել երաժշտական և պարային կատարումներով՝ ներկայացնելով իրենց գիտելիքներն ու ստեղծագործական կարողությունները։ Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են ուսանողների գեղարվեստական աշխատանքները։ Միջոցառումը ոչ միայն ամփոփեց քոլեջի ուսումնական տարվա արդյունքները,...

Արմավիրի մարզպետը հյուրընկալել է միջազգային առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին ր նրանց մարզիչներին համար

Արմավիրի մարզպետը հյուրընկալել է միջազգային առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին ր նրանց մարզիչներին համար 18.06.2025

Մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր hյուրընկալել է մարզի այն մարզիկներին և մարզիչներին, ովքեր 2025 թվականին կայացած Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում գրավել են պատվավոր տեղեր։ Ողջունելով նրանց՝ մարզի ղեկավարը բարձր է գնահատել նրանց կատարած աշխատանքը` ընդգծելով, որ նման նվաճումները տարիների քրտնաջան աշխատանքի, նվիրվածության և արհեստավարժ պատրաստվածության արդյունք են։ Նա շնորհակալություն է հայտնել թե՛ մարզիկներին, թե՛ նրանց մարզիչներին՝ միջազգային հարթակներում Հայաստանի և մարզի պատիվը...

Մարզպետն այցելել է Խոյ համայնքի Մրգաստան և Հայթաղ բնակավայրեր

Մարզպետն այցելել է Խոյ համայնքի Մրգաստան և Հայթաղ բնակավայրեր 17.06.2025

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային ղեկավարների հետ այցելել է Մրգաստան և Հայթաղ բնակավայրեր՝ հետևելու պետական ծրագրի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Այցի ընթացքում մարզպետը նախ եղել է Մրգաստան բնակավայրում, ծանոթացել եկեղեցի տանող ճանապարհի կապիտալ վերանորոգման՝ սալարկման աշխատանքներին։ 2023 թ. սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 26,538,170 ՀՀ դրամ, որը...

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ 16.06.2025

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության խորացման հնարավորությունները։ Նախարարը հատուկ ընդգծել է, որ մարզերի համագործակցությունը նպաստում է փորձի փոխանակմանը, տեղական ինքնակառավարման կարողությունների զարգացմանը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-19 17:57:19