Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Էջմիածնում նշվեց Ֆրանսիայի Հայ Երիտասարդաց Միության՝ ԺԱՖ-ի հիմնադրման 80-ամյակը 30.07.2025
Հուլիսի 29-ին, Էջմիածնի Կոմիտասի անվան Մշակույթի պալատի դահլիճում տեղի ունեցավ ուշագրավ մշակութային միջոցառում՝ նվիրված Ֆրանսիայի Հայ Երիտասարդաց Միության (ԺԱՖ) հիմնադրման 80-ամյակին։ ԺԱՖ-ը հիմնադրվել է 1945 թվականին Միսաք Մանուշյանի զինակից ընկերների կողմից և արդեն ութ տասնամյակ շարունակ ծառայում է սփյուռքում հայ ինքնության պահպանմանն ու մշակութային ժառանգության փոխանցմանը՝ դառնալով հայ համայնքի համախմբման վառ խորհրդանիշ։ Միջոցառումը կազմակերպվել էր «ԲԱՐՁՈՒՆՔ 5165»...

Տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 30.07.2025
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա են եղել մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն առնչվել են ֆինանսական աջակցության տրամադրմանը, հողային հարաբերությունների կարգավորմանը, սոցիալական այլ հարցերի։ Փոխմարզպետը քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը քննարկել է ոլորտային...

Հաստատվել են 2025-2026 ուսումնական տարվա պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները 29.07.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով սահմանվել են 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները։ 1-ից 12-րդ դասարաններում սովորողների ուսումնական պարապմունքները սկսվում են 2025 թվականի սեպտեմբերի 1-ից և ավարտվում 2026 թվականի մայիսի 22-ին` 5-օրյա աշխատանքային...

Արմավիրցի արմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Համաշխարհային համալսարանական ամառային խաղերի (Ունիվերսիադա) չեմպիոն է դարձել: 17-ամյա մարզիկը նվաճել է Հայաստանի առաջին մեդալը Գերմանիայում ավարտին մոտեցող խաղերում: Նա հանդես է եկել նժույգ թափեր վարժության եզրափակչում և հավաքել 14,933 միավոր: Համաշխարհային ամառային ունիվերսիադայում Հայաստանը ներկայացնում են 18 մարզիկներ՝ 7 մարզաձևում։ Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը:

Մեկնարկել են Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրի կամրջի հիմնանորոգման աշխատանքները 23.07.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մեկնարկել են Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրի կամրջի հիմնանորոգման աշխատանքները :

Ուսուցիչների հետ առցանց հանդիպման հրավեր 23.07.2025
2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հրավիրում է առցանց հանդիպման, որը կանցկացվի օգոստոսի 13-ին՝ ժամը 10։00-ին։ Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ինչպես նաև հանրակրթության ոլորտի այլ պատասխանատուներ կներկայացնեն պարզաբանումներ հանրակրթության ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցելու համար ուսուցիչները մինչև...