Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հուլիսի 10-ին Արմավիրի զարգացման կենտրոնում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը։ Հանդիպմանը ներկա էին նաև Արմավիրի համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը, «ԱԶԿ» տնօրեն Նաիրա Առաքելյանը, Հայաստանում Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, Միավորված Ազգերի Զարգացման Ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Ավստրիայի զարգացման գործակալության, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության,...

Հուլիսի 10-ին ՀՀ կառավարության նիստում ընդունված որոշմամբ գործադիրը հավանություն է տվել Արմավիրի մարզի համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով մարզպետի աշխատակազմին շուրջ 48.8 մլն դրամ հատկացնելու մասին որոշման նախագծին։ Ստացված միջոցներով իրականացվել են հետևյալ աշխատանքները՝ ✔️Բաղրամյան համայնքի Բագարան բնակավայրում, Գ. Մարզպետունի 15 հասցեում գտնվող նախկին կենցաղի տան՝ հանդիսությունների սրահի վերանորոգում և սեյսմիկ ուժեղացում։ Ծրագրի արժեքը կազմել է 47,638,386...

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի մոտ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի, համայնքապետարանի աշխատակիցների և մարզպետի աշխատակազմի համապատասխան ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն։ Ներկայացվել են Փարաքար համայնքում պետական բյուջեով և համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համաֆինանսավորման ծրագրերով իրականացվող, վերջնական փուլում գտնվող և նախատեսվող աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել նաև համայնքային նշանակության այլ հարցերի։ Մարզպետ...

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր մասնակցել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ կայացած աշխատանքային քննարկմանը՝ գազագեներատորային հակակարկտային կայանքների ներկայիս տեխնիկական վիճակի, դրանց արդյունավետությանը, ինչպես նաև մթնոլորտային երևույթների վրա դրանց ներգործության գիտական հիմնավորումների վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են նաև Էկոնոմիկայի նախարարի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալները, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության...

Համայնքների ղեկավարների ընդունելությունների շրջանակում մարզպետ Արգիշտի Մեխակյանի մոտ տեղի է ունեցել հերթական հանդիպումը։ Այսօր մարզպետն ընդունել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանին և համայնքապետարանի աշխատակիցներին։ Մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ ներկայացվել են Վաղարշապատում պետական բյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող,...

Այսօր Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի նախագահությամբ կայացել է աշխատանքային քննարկում՝ Ֆերիկ համայնքի ղեկավար Ռուստամ Հասանյանի մասնակցությամբ։ Քննարկմանը ներկա էին նաև Արմավիրի մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները։ Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել Ֆերիկ համայնքում պետական բյուջեի և սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացված և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին, դրանց ընթացքին, ինչպես նաև առկա խնդիրներին ու դրանց հնարավոր լուծումներին։...