Պաշտոնական էլ. փոստ

39052473@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարն այցելել է Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայր

Մարզի ղեկավարն այցելել է Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայր 08.05.2025

Համայնքային այցերի շրջանակում մարզպետ Արգիշտի Մեխակյանը Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Երասխահուն բնակավայր՝ ծանոթանալու կառուցվող կրթահամալիրի շինարարական աշխատանքների ընթացքին։ 200 աշակերտի և 80 մանկապարտեզի սանի համար նախատեսված կրթահամալիրի կառուցման արժեքը կազմում է 1 մլրդ 183 մլն ՀՀ դրամ։ Պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է։ Շինարարական կազմակերպության...

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի շնորհավորական խոսքը Երկրապահի օրվա առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի շնորհավորական խոսքը Երկրապահի օրվա առթիվ 08.05.2025

Հարգելի հայրենակիցներ, սիրելի երկրապահներ, Հպարտությամբ շնորհավորում եմ Երկրապահի օրվա առթիվ։ Այս օրը կրկին առիթ է, որ երախտիքի ու գնահատանքի խոսքեր հղենք հայրենիքի, հայրենի հողի համար պայքարած ու պայքարող երկրի պաշտպաններին՝ Երկրապահներին։ Մեր անկախ պետականության կերտման ու կայացման գործում մեծ ու անժխտելի է նրանց անցած փառավոր ուղին։ Երկրապահների կամավորականների միությունն այժմ էլ անում է հնարավորը թե' երկրի պաշտպանության, թե' մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության...

Մարզպետ Արգիշտի Մեխակյանն այցելել է Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայր

Մարզպետ Արգիշտի Մեխակյանն այցելել է Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայր 07.05.2025

Աշխատանքային օրվա ընթացքում մարզպետ Արգիշտի Մեխակյանն Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Ակնաշեն բնակավայր՝ ծանոթանալու պետական ծրագրի շրջանակներում կառուցվող մանկապարտեզի շինարարական աշխատանքների ընթացքին։ Շուրջ 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 280 մլն ՀՀ դրամ։ Պատվիրատուն հանդիսանում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։ Շրջայցի ընթացքում մարզի...

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը մեկնարկվել է

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը մեկնարկվել է 06.05.2025

  ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը մեկնարկվել է երեխայի և ծնողի տվյալների հավաստիության և համապատասխանության ստուգմամբ: Դպրոց ընդունվող երեխայի ծնողները մայիսի 5–ից stugum.emis.am կայքում կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլն անհրաժեշտ է՝ հայտագրման գործընթացը սկսելու և հնարավոր խնդիրներից խուսափելու համար։ Բուն հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից և կիրականացվի 3 փուլով։...

Մարզպետն ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Մարզպետն ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 05.05.2025

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։ Ամփոփվել են նախորդ խորհրդակցության հանձնարարականների արդյունքները, քննարկվել առաջիկա աշխատանքները։ Օրակարգով հաստատված հարցերի շրջանակում մարզպետին ներկայացվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից անշարժ գույքի հանձնման...

Արգիշտի Մեխակյանն այցելել է Հացիկի Ավետիս Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց

Արգիշտի Մեխակյանն այցելել է Հացիկի Ավետիս Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց 05.05.2025

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն աշխատանքային օրվա ընթացքում Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Հացիկի Ավետիս Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց։ Մարզպետը շրջայց է կատարել կրթօջախում, ծանոթացել շենքային պայմաններին, հետևել ընթացող դասապրոցեսին, զրուցել աշխատակիցների հետ։ Քննարկվել են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 17:04:40