Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետն ընդունել է մարզի ՋՕԸ–երի տնօրեններին 29.04.2025
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր ընդունել է մարզի ՋՕԸ–երի (ջրօգտագործողների ընկերություններ) տնօրեններին։ Հանդիպման ընթացքում դիտարկվել են ոռոգման համակարգում առկա խնդիրները վերացնելու կամ նվազագույնի հասցնելու արդյունավետ ուղիները։ Քննարկվել են ջրամատակարարման արդյունավետության բարձրացմանը, օպտիմալ ջրաբաշխման կազմակերպման միջոցով կորուստների բացառմանը, ինչպես նաև ջրատարների անանցանելիությանը վերաբերող տարաբնույթ հարցեր։

Մարզպետը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել 28.04.2025
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում մարզպետին ներկայացվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից անշարժ գույքի հանձնման գործընթացի, Արմավիր համայնքի Լենուղի բնակավայրի 4-րդ փողոցի 1 և 3 բազմաբնակարան վթարային շենքերի բնակարաններում փաստացի բնակվող...

Հուշ–ցերեկույթ՝ նվիրված գրող Հովհաննես Հովհաննիսյանին 28.04.2025
Արմավիրի մարզի Վաղարշապատի Հովհաննես Հովհաննիսյանի անունը կրող N3 հիմնական դպրոցում այսօր տեղի է ունեցել «Եղեգան փող» խորագիրը կրող միջոցառումը, որին ներկա են գտնվել Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը և Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը։ Դպրոցի աշակերտների, ուսուցիչների և մանկավարժների մասնակցությամբ և Հովհաննես Հովհաննիսյանի տուն–թանգարանի հետ համագործակցությամբ կազմակերպված միջոցառմանը հնչել են մեծ գրողի...

Քաղաքացու օրն Արմավիրի մարզում նշանավորվել է «ՀՀ Արմավիրի մարզպետի գավաթ» շախմատի թիմային մրցաշարի ամփոփմամբ։ Մարզպետ Արգիշտի Մեխակյանը նախ շնորհավորել է ներկաներին Քաղաքացու օրվա առթիվ՝ նշելով․ «Այս օրը ընդունված է որպես միասնականության, համերաշխության ու պետականությանը ձայն և ուժ տվող քաղաքացու օր։ Այն բոլորին հիշեցնում է քաղաքացու առանցքային դերի մասին՝ պետության կայացման ու զարգացման գործում։ Ուստի պետք է առաջնորդվել այն գիտակցմամբ, որ յուրաքանչյուրիս աշխատանքն է...

Մարզպետ Արգիշտի Մեխակյանի խոսքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 24.04.2025
Սիրելի հայրենակիցներ, Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս օրը հայ ժողովրդի ինքնության այն կարևորագույն ու եզակի տարրերից է, որն անտեսանելի թելերով միավորում է բոլոր հայերին։ Երբեք չմոռանալով այն, ինչ տեղի ունեցավ 110 տարի առաջ՝ մենք պատմության դասերը պետք է դարձնենք ուղեցույց և կառուցենք ավելի հզոր, ամուր, առաջադեմ ու զարգացած պետություն' ապահովելով մեր քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը։։ Հարգանքի տուրք մատուցելով...

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի 24.04.2025
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմը Արմավիրի համայնքային իշխանության, ՏԻՄ–երի, ոստիկանության մարզային կառույցի ներկայացուցիչների հետ այսօր Արմավիրի քաղաքային զբոսայգում ծաղկեպասակներ են դրել և ծաղիկներ խոնարհել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Կատարվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսական կարգ՝ հայցելով անմեղ զոհերի բարեխոսությունն առ Աստված: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի։