Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել 28.04.2025
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում մարզպետին ներկայացվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից անշարժ գույքի հանձնման գործընթացի, Արմավիր համայնքի Լենուղի բնակավայրի 4-րդ փողոցի 1 և 3 բազմաբնակարան վթարային շենքերի բնակարաններում փաստացի բնակվող...

Քաղաքացու օրն Արմավիրի մարզում նշանավորվել է «ՀՀ Արմավիրի մարզպետի գավաթ» շախմատի թիմային մրցաշարի ամփոփմամբ։ Մարզպետ Արգիշտի Մեխակյանը նախ շնորհավորել է ներկաներին Քաղաքացու օրվա առթիվ՝ նշելով․ «Այս օրը ընդունված է որպես միասնականության, համերաշխության ու պետականությանը ձայն և ուժ տվող քաղաքացու օր։ Այն բոլորին հիշեցնում է քաղաքացու առանցքային դերի մասին՝ պետության կայացման ու զարգացման գործում։ Ուստի պետք է առաջնորդվել այն գիտակցմամբ, որ յուրաքանչյուրիս աշխատանքն է...

Մարզպետ Արգիշտի Մեխակյանի խոսքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 24.04.2025
Սիրելի հայրենակիցներ, Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս օրը հայ ժողովրդի ինքնության այն կարևորագույն ու եզակի տարրերից է, որն անտեսանելի թելերով միավորում է բոլոր հայերին։ Երբեք չմոռանալով այն, ինչ տեղի ունեցավ 110 տարի առաջ՝ մենք պատմության դասերը պետք է դարձնենք ուղեցույց և կառուցենք ավելի հզոր, ամուր, առաջադեմ ու զարգացած պետություն' ապահովելով մեր քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը։։ Հարգանքի տուրք մատուցելով...

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի 24.04.2025
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմը Արմավիրի համայնքային իշխանության, ՏԻՄ–երի, ոստիկանության մարզային կառույցի ներկայացուցիչների հետ այսօր Արմավիրի քաղաքային զբոսայգում ծաղկեպասակներ են դրել և ծաղիկներ խոնարհել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Կատարվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսական կարգ՝ հայցելով անմեղ զոհերի բարեխոսությունն առ Աստված: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի։

ՈՒրախությամբ տեղեկացնում ենք, որ Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը երկրորդ ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկության փուլերում: Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացված մրցաշարում Մանուկյանը հաղթող է ճանաչվել նժույգ թափեր վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14.700 միավոր: Ինչպես արդեն նշել էինք, Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ էր նվաճել նաև Խորվաթիայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում վաստակելով 14,633 միավոր։ Շնորհավորում ենք մեր...

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ օրեր առաջ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող արմավիրցի ծանրորդները նվաճել են նոր մեդալներ։ Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, ով Արմավիրի մարզի Արաքս համայնքի Հայկաշեն բնակավայրի բնակիչ է, երկամարտում գրանցելով 406 կգ արդյունք՝ արժանացել է Եվրոպայի փոխչեմպիոնի կոչման։ Սիմոն Մարտիրոսյանը պոկում և հրում վարժություններում նվաճել է նաև...