Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզում կանցկացվեն անվճար դերմատոսկոպիկ հետազոտություններ և մաշկաբանական խորհրդատվություններ 13.06.2025
Հարգելի՛ հայրենակիցներ, Մաշկային քաղցկեղների, հատկապես մելանոմայի վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը բացառիկ կարևորություն ունեն յուրաքանչյուրիս առողջության պահպանման գործում։ ՀՀ առողջապահության նախարարության Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի մասնագետների կողմից հունիսի 20-ին կանցկացվեն անվճար դերմատոսկոպիկ հետազոտություններ և մաշկաբանական խորհրդատվություններ՝ Արմավիրի մարզի բնակիչների համար։ Սպասարկումն իրականացվելու է միաժամանակ երկու վայրում՝ Մեծամորի...

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն աշխատանքային այցով եղել է Վաղարշապատ համայնքում 13.06.2025
Այսօր Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն աշխատանքային այցով եղել է Վաղարշապատ համայնքում՝ տեղում ծանոթանալու պետական համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շինարարական աշխատանքների ընթացքին։ Վաղարշապատ համայքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ մարզի ղեկավարը ծանոթացել է Էջմիածին բնակավայրի Արամ Մանուկյան 1-ին թաղամասի երեք փողոցների, Վահան Տերյան և Սուրբ Մեսրոպ Մաշտոց փողոցների, ինչպես նաև Չարենց...

Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 11.06.2025
«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը «Աշխարհացույց» կրթական ծրագրի շրջանակում 2023 թվականից իրականացնում է հանրակրթական դպրոցներին ժամանակակից տեխնիկայով զինելու «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» մրցույթ-ծրագիրը։ Ծրագրի արդյունքում ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 140 հանրակրթական դպրոց շահել է նորագույն ինտերակտիվ հեղուկ-բյուրեղային էկրան։ Այս տարի նույնպես ծրագիրը շարունակվում է. մրցույթի արդյունքում ևս 50 դպրոցի հնարավորություն կտրվի...

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի 2025 թվականի հերթական նիստը 10.06.2025
Մարզպետ Արգիշտի Մեխակյանի նախագահությամբ հունիսի 10-ին տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի 2025 թվականի հերթական նիստը, որին մասնակցել են ՀՀ Արմավիրի մարզի համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները: Մարզխորհրդի նիստի օրակարգային հարցերի հաստատումից հետո զեկույցներով հանդես եկան ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ոլորտային ղեկավարները: Մասնավորապես՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի համայնքների 2025 թվականի բյուջեներով պլանավորված սեփական...

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր անցկացրել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը 09.06.2025
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր անցկացրել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են վերջին շրջանում իրենց ոլորտներում իրականացված աշխատանքները։ Օրակարգով քննարկվել են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից անշարժ գույքի հանձնման ընթացքի, սուբվենցիոն ծրագրերի...

Հունիսի 7-8-ը Արմավիրի մարզի Խոյ համայնքում տեղի ունեցավ ՀՀ և ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, սպորտի գործիչ Ֆելիքս Ալիևի 86-ամյակին նվիրված ծանրամարտի բաց առաջնություն։ Միջոցառման պաշտոնական բացմանը մասնակցեցին ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության Սպորտի և երիտասարդության քաղաքականության վարչության մարզական կազմակերպությունների համակարգման բաժնի պետ Հարություն Եղոյանը։ Մրցաշարը համախմբել էր...