Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
![Դավիթ Խուդաթյանը պատվոգրեր հանձնեց «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլում հաղթած «Վաղարշապատի Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի թիմերին Դավիթ Խուդաթյանը պատվոգրեր հանձնեց «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլում հաղթած «Վաղարշապատի Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի թիմերին](http://armavir.mtad.am/files/n_pics/38948_s.jpg)
Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանը հյուրընկալեց 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված «Վաղարշապատի Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի թիմերի ներկայացուցիչներին: Մարզպետը ողջունեց ներկաներին, շնորհավորեց մարզի և դպրոցի համար կարևոր ձեռքբերման համար՝ շնորհակալություն հայտնելով քրտնաջան աշխատանքի և նվիրումի համար: Նշենք, որ 1-3-րդ դասարանների միջև...
![Բարի լուր Բարի լուր](http://armavir.mtad.am/files/n_pics/38946_s.jpg)
Բարի լուր 04.07.2024
ՀՀ Արմավիրի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2024 թվականի հունիս ամսին ծնվել է 117 երեխա, որոնցից 62 տղա է, իսկ 55-ը՝ աղջիկ։ Բոլոր փոքրիկներին մաղթում ենք անհոգ և խաղաղ մանկություն:
![Դավիթ Խուդաթյանը մասնակցեց Մյասնիկյան բնակավայրում մինիֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի դաշտի բացման հանդիսավոր արարողությանը Դավիթ Խուդաթյանը մասնակցեց Մյասնիկյան բնակավայրում մինիֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի դաշտի բացման հանդիսավոր արարողությանը](http://armavir.mtad.am/files/n_pics/38945_s.jpg)
Աշխատանքային օրվա ընթացքում մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանի, փոխմարզպետ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային ղեկավարների հետ ներկա է գտնվել Մյասնիկյան բնակավայրում ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, ինչպես նաև համայնքի համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում կառուցված մինիֆուտբոլի,...
![Մարզպետ Դավիթ Խուդաթյանը, 2023-2024 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթած աշակերտներին հանձնեց պատվոգրեր հաջողու Մարզպետ Դավիթ Խուդաթյանը, 2023-2024 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթած աշակերտներին հանձնեց պատվոգրեր հաջողու](http://armavir.mtad.am/files/n_pics/38944_s.jpg)
Այսօր Արմավիրի մարզի տարբեր դպրոցներում սովորող 20 աշակերտի մարզպետ Դավիթ Խուդաթյանը հանձնեց պատվոգրեր` 2023-2024 ուսումնական տարվա հանրապետական առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին հաջողության հասնելու համար: Հանդիպման սկզբում մարզպետը ողջունեց կրթության մեջ հաջողություններ գրանցած աշակերտներին, շնորհավորեց բոլոր մրցանակակիրներին, նրանց ուսուցիչներին և ծնողներին` առարկայական օլիմպիադաներում ձեռք բերված արդյունքների կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց կրթության ոլորտում...
![Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային քննարկում անցկացրեց մարզը սպասարկող ՋՕԸ տնօրենների հետ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային քննարկում անցկացրեց մարզը սպասարկող ՋՕԸ տնօրենների հետ](http://armavir.mtad.am/files/n_pics/38927_s.jpg)
Այսօր առավոտյան մարզպետ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային քննարկում անցկացրեց մարզը սպասարկող ՋՕԸ տնօրենների և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզում ջրամատակարարման հետ կապված հարցերը, առաջիկա անելիքները, գյուղատնտեսական ոլորտին առնչվող աշխատանքային այլ հարցեր:
![ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիր ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիր](http://armavir.mtad.am/files/n_pics/38926_s.jpg)
ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիր 03.07.2024
ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիրը: Վերը նշված ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ բնակչության լայն շրջանակներին ավելի արդյունավետ կառավարել ֆինանսները՝ դրանով իսկ նպաստելով ընտանիքների բարեկեցությանը: ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել են ոլորտին վերաբերվող համապատասխան հոլովակներ, որոնք ներկայացվում են հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/playlist?list=PLziiywKY43Y3arxUrsC2E7dOUV9cfO_FZ