Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դավիթ Խուդաթյանը պատվոգրեր հանձնեց «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլում հաղթած «Վաղարշապատի Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոց»  ՊՈԱԿ-ի թիմերին

Դավիթ Խուդաթյանը պատվոգրեր հանձնեց «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլում հաղթած «Վաղարշապատի Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի թիմերին 04.07.2024

Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանը հյուրընկալեց 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված «Վաղարշապատի Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի թիմերի ներկայացուցիչներին: Մարզպետը ողջունեց ներկաներին, շնորհավորեց մարզի և դպրոցի համար կարևոր ձեռքբերման համար՝ շնորհակալություն հայտնելով քրտնաջան աշխատանքի և նվիրումի համար: Նշենք, որ 1-3-րդ դասարանների միջև...

Բարի լուր

Բարի լուր 04.07.2024

ՀՀ Արմավիրի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2024 թվականի հունիս ամսին ծնվել է 117 երեխա, որոնցից 62 տղա է, իսկ 55-ը՝ աղջիկ։ Բոլոր փոքրիկներին մաղթում ենք անհոգ և խաղաղ մանկություն: 

Դավիթ Խուդաթյանը մասնակցեց Մյասնիկյան բնակավայրում մինիֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի դաշտի բացման հանդիսավոր արարողությանը

Դավիթ Խուդաթյանը մասնակցեց Մյասնիկյան բնակավայրում մինիֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի դաշտի բացման հանդիսավոր արարողությանը 03.07.2024

Աշխատանքային օրվա ընթացքում մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանի, փոխմարզպետ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային ղեկավարների հետ ներկա է գտնվել Մյասնիկյան բնակավայրում ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, ինչպես նաև համայնքի համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում կառուցված մինիֆուտբոլի,...

Մարզպետ Դավիթ Խուդաթյանը,  2023-2024 ուսումնական տարվա  առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթած աշակերտներին հանձնեց պատվոգրեր հաջողու

Մարզպետ Դավիթ Խուդաթյանը, 2023-2024 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթած աշակերտներին հանձնեց պատվոգրեր հաջողու 03.07.2024

Այսօր Արմավիրի մարզի տարբեր դպրոցներում սովորող 20 աշակերտի մարզպետ Դավիթ Խուդաթյանը հանձնեց պատվոգրեր` 2023-2024 ուսումնական տարվա հանրապետական առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին հաջողության հասնելու համար: Հանդիպման սկզբում մարզպետը ողջունեց կրթության մեջ հաջողություններ գրանցած աշակերտներին, շնորհավորեց բոլոր մրցանակակիրներին, նրանց ուսուցիչներին և ծնողներին` առարկայական օլիմպիադաներում ձեռք բերված արդյունքների կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց կրթության ոլորտում...

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն  աշխատանքային քննարկում անցկացրեց մարզը սպասարկող ՋՕԸ տնօրենների հետ

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային քննարկում անցկացրեց մարզը սպասարկող ՋՕԸ տնօրենների հետ 03.07.2024

Այսօր առավոտյան մարզպետ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային քննարկում անցկացրեց մարզը սպասարկող ՋՕԸ տնօրենների և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզում ջրամատակարարման հետ կապված հարցերը, առաջիկա անելիքները, գյուղատնտեսական ոլորտին առնչվող աշխատանքային այլ հարցեր: 

ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիր

ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիր 03.07.2024

ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիրը: Վերը նշված ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ բնակչության լայն շրջանակներին ավելի արդյունավետ կառավարել ֆինանսները՝ դրանով իսկ նպաստելով ընտանիքների բարեկեցությանը: ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել են ոլորտին վերաբերվող համապատասխան հոլովակներ, որոնք ներկայացվում են հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/playlist?list=PLziiywKY43Y3arxUrsC2E7dOUV9cfO_FZ    

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10