Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Արգիշտի Մեխակյանն անցկացրել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը 21.04.2025
Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Արգիշտի Մեխակյանն անցկացրել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը` աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները մարզի ղեկավարին զեկուցել են իրենց ոլորտներում կատարված աշխատանքները, նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարողականների արդյունքները: Ոլորտային պատասխանատուները ներկայացրել են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի...

Քո վճարած հարկերով 19.04.2025
Հարգելի՛ քաղաքացի, քո վճարած հարկերի շնորհիվ Արմավիրի մարզում 2023-2024 թթ. ընթացքում բացվել է 4 դպրոց, 8 դպրոցի մարզադահլիճ, 1 մարզադպրոց, 13 մանկապարտեզ, հիմնանորոգվել է շուրջ 98․8 կմ ավտոճանապարհ։

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվան ընդառաջ իրականացվել է մարզում տեղակայված հուշարձանների մաքրման, լվացման, ինչպես նաև դրանց հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ։ Աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունեցել ուսումնական հաստատությունների աշխատակիցնրն ու աշակերտները։ Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1983 թվականից ի վեր ապրիլի 18-ը համաշխարհային օրացույցում առանձնացվել է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օր։

Արմավիր քաղաքի մարզադպրոցում անցկացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվող 1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Արմավիրի մարզային փուլերը, որին մասնակցել են hամայնքային փուլերում առաջին և երկրորդ տեղեր գրաված թիմերը: 1-3-րդ դասարանների պայքարում մրցանակակիր են դարձել՝ 1-ին տեղ- Վաղարշապատի «Ներսիսյան» N 6 հիմնական դպրոց 2-րդ տեղ- Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոց 3-րդ տեղ- Արմավիրի N 8 հիմնական դպրոց...

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է 17.04.2025
Օրվան ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ տարբեր մարզերում և Երևան քաղաքում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ: Հատուկ կարևորություն է տրվում նախատեսված միջոցառումներին դպրոցականների ակտիվ մասնակցությանը՝ հուշարձանների պահպանությունն ու հանրահռչակումը դիտարկելով որպես ուսուցման գործընթացի հավելյալ բաղադրիչ: Միջոցառումները կազմակերպվում են «Պատմամշակութային արգելոց֊թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» և...

Արգիշտի Մեխակյանն այցելել է Արմավիրի բժշկական կենտրոն 16.04.2025
Ապրիլի 16-ին մարզպետ Արգիշտի Մեխակյանն այցելել է Արմավիրի բժշկական կենտրոն՝ նպատակ ունենալով տեղում ծանոթանալ բուժհաստատության գործունեությանը, մատուցվող ծառայություններին, ինչպես նաև շենքային պայմաններին։ Բժշկական կենտրոնի տնօրեն Հարություն Հովհաննիսյանի, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի առողջապահության ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ մարզի ղեկավարը շրջել է կենտրոնի տարբեր բաժանմունքներով։ Շրջայցի ընթացքում ներկայացվել է վերջին տարիներին իրականացված ծրագրերը, տեխնիկական...