Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հաստատվել են 2025-2026 ուսումնական տարվա պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները 29.07.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով սահմանվել են 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները։ 1-ից 12-րդ դասարաններում սովորողների ուսումնական պարապմունքները սկսվում են 2025 թվականի սեպտեմբերի 1-ից և ավարտվում 2026 թվականի մայիսի 22-ին` 5-օրյա աշխատանքային...

Արմավիրցի արմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Համաշխարհային համալսարանական ամառային խաղերի (Ունիվերսիադա) չեմպիոն է դարձել: 17-ամյա մարզիկը նվաճել է Հայաստանի առաջին մեդալը Գերմանիայում ավարտին մոտեցող խաղերում: Նա հանդես է եկել նժույգ թափեր վարժության եզրափակչում և հավաքել 14,933 միավոր: Համաշխարհային ամառային ունիվերսիադայում Հայաստանը ներկայացնում են 18 մարզիկներ՝ 7 մարզաձևում։ Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը:

Մեկնարկել են Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրի կամրջի հիմնանորոգման աշխատանքները 23.07.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մեկնարկել են Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրի կամրջի հիմնանորոգման աշխատանքները :

Ուսուցիչների հետ առցանց հանդիպման հրավեր 23.07.2025
2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հրավիրում է առցանց հանդիպման, որը կանցկացվի օգոստոսի 13-ին՝ ժամը 10։00-ին։ Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ինչպես նաև հանրակրթության ոլորտի այլ պատասխանատուներ կներկայացնեն պարզաբանումներ հանրակրթության ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցելու համար ուսուցիչները մինչև...

Արմավիրի թիվ 1 մշակույթի տանը տեղի է ունեցել «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ–ի շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը։ Միջոցառմանը ներկա է գտնվել Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, ով շրջանավարտներին մաղթել է բարի երթ և հաջողություններ բոլոր ասպարեզներում։ Քոլեջի սաները հանդես են եկել գեղարվեստական համարներով, որին հաջորդել է շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական...

Մարզպետի տեղակալ Բարսեղ Նիկողոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 21.07.2025
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Բարսեղ Նիկողոսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։ Խորհրդակցության ընթացքում մարզպետի տեղակալին ներկայացվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից անշարժ գույքի հանձնման գործընթացին, մարզպետի աշխատակազմում ընթացող արխիվային աշխատանքներին վերաբերող տեղեկատվությունը։...