Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմի նիստերի փոքր դահլիճում մարզպետ Դավիթ Խուդաթյանի նախագահությամբ կայացել է ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի 2024 թվականի հերթական նիստը, որին մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարները և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները: Մարզխորհրդի նիստի ընթացքում ներկայացվեցին օրակարգով հաստատված հետևյալ հարցերը. ՀՀ Արմավիրի մարզի համայնքների 2024 թվականի առաջին կիսամյակի բյուջեով նախատեսված սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին։ ՀՀ...
Այսօր Արմավիր համայնքի Մայիսյան բնակավայրի միջնակարգ դպրոցում ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Սարգիս Մովսիսյանի ծննդյան 30-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը: Միջոցառմանը ներկա էին Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանը, պաշտոնատար անձինք, Սարգիս Մովսիսյանի հարազատները, զինակից ընկերները: Միջոցառման մեկնարկից...
Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 9-րդ դասարանի ավարտական և 12-րդ դասարանի պետական ավարտական առարկաների վերաքննությունների օրերը: Հուլիսի 3-ին՝ 9-րդ դասարան՝ «Մաթեմատիկա» 12-րդ դասարան՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» Հուլիսի 4-ին՝ 9-րդ դասարան՝ «Հայոց լեզու» 12-րդ դասարան՝ «Մաթեմատիկա» Հուլիսի 8-ին՝ 9-րդ դասարան՝ «Բնագիտություն» 12-րդ դասարան՝ «Հայոց պատմություն» Յուրաքանչյուր...
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն հունիսի 29-ին այցելել է Վաղարշապատի թիվ 3 և թիվ 4 հիմնական դպրոցներ, որտեղ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ համատեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների 5-օրյա վերապատրաստման դասընթացը՝ լաբորատոր սարքավորումների գործարկման և բնագիտական լաբորատորիաների ուղղությամբ ուսուցիչների կարողությունների զարգացման նպատակով: Ծրագրի շրջանակում իրականացվելու է «Քիմիա», «Ֆիզիկա»,...
Արմավիրի մարզպետի Դավիթ Խուդաթյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին իրենց ոլորտներում նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, ընթացիկ շաբաթվա անելիքները։ 2024 թ. աշխատանքային տարվա առաջին կիսամյակի ավարտով պայմանավորված՝ հանձնարարեցի սեղմ ժամկետներում ամփոփել արդյունքային ցուցանիշները և ներկայացնել հաշվետու ժամանակահատվածում իրականացված...
Կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի նիստի որոշմամբ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 794.4 միլիոն դրամ՝ մարզի 28 մանկապարտեզներ գույքով ապահովելու համար։ Այդ մանկապարտեզներն են. Արաքս համայնքի Խորոնք գյուղի մանկապարտեզ՝ 33.8 միլիոն դրամ: Արաքս համայնքի Ջրառատ գյուղի մանկապարտեզ` 35.4 միլիոն դրամ: Արաքս համայնքի Մեծամոր գյուղի մանկապարտեզ՝ 35 միլիոն դրամ: Բաղրամյան համայնքի Հուշակերտ գյուղի մանկապարտեզ՝ 28.8 միլիոն դրամ:...