Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանի հետ այսօր այցելել է համայնքի մի շարք բնակավայրեր՝ տեղում ծանոթանալու ընթացիկ ծրագրերի շրջանակում իրականացվող շինաշխատանքներին։ Այցի ընթացքում մարզպետը շինարարական կազմակերպությունների պատասխանատուների հետ քննարկել է նախագծային լուծումները՝ կարևորելով աշխատանքների որակի ապահովումն ու սահմանված ժամկետների պահպանումը։ Այցի առաջին կանգառն Աղավնատուն բնակավայրում էր, որտեղ իրականացվում են մանկապարտեզի շենքի...

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմում պաշտոնապես ներկայացրել է նորանշանակ մարզպետ Վահրամ Խաչատրյանին։ Նախարարը շնորհավորել է պարոն Խաչատրյանին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով նրա երկարամյա մասնագիտական փորձը, մարզին ու նրա խնդիրներին լավ ծանոթ լինելը և վստահեցրել, որ նոր մարզպետը կարող է արդյունավետ իրականացնել իր առջև դրված պատասխանատու առաքելությունը։ Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել նաև նախկին մարզպետ...

2025 թվականի սեպտեմբերի 5-ին Արմավիրի մարզ է այցելել Ռումինիայի Կլուժ նահանգի նահանգային խորհրդի փոխնախագահ Վակար Իշտվանի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում հյուրերին ընդունել է մարզպետի խորհրդական Արսեն Պետրոսյանը։ Կողմերը քննարկել են դեռևս 2017 թվականի հուլիսի 1-ին ՀՀ Արմավիրի մարզի և Ռումինիայի Կլուժ նահանգի միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակներում ձևավորված կապերի շարունակման և ակտիվացման հարցերը։ Հատուկ ընդգծվել է գյուղատնտեսության,...

Արմավիրի մարզում նշվեց Փրկարարների օրը 04.09.2025
Սեպտեմբերի 4-ին Հայաստանում ամեն տարի նշվում է Փրկարարների օրը։ Տոնի կապակցությամբ Արմավիրի մարզային փրկարարական վարչության նախաձեռնությամբ Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակում անցկացվեց հանդիսավոր միջոցառում և ցուցադրություն։ Մասնակիցներին ներկայացվեց հրշեջ-փրկարարական գույքը, ժամանակակից տեխնիկան ու սարքավորումները, որոնք կիրառվում են արտակարգ իրավիճակներում արագ և արդյունավետ արձագանք ապահովելու համար։ Միջոցառմանը ներկա էին Արմավիրի փոխմարզպետ Բարսեղ Նիկողոսյանը, մարզպետի...

ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ 04.09.2025
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Վահրամ Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ: ՀՀ կառավարության նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին՝ մաղթելով ամենայն բարիք: Վահրամ Խաչատրյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ...

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Վաղարշապատի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի հետ սեպտեմբերի 1-ին այցելեց Վաղարշապատի Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոց։ Տոնական միջոցառմամբ ազդարարվեց 2025-2026 ուսումնական տարվա մեկնարկը։ Միջոցառմանը ներկա էին նաև Արմավիրի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ։ Բարսեղ Նիկողոսյանը ջերմորեն...