Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը հետևել է Նորավանի միջնակարգ դպրոցում ընթացող վերանորոգման աշխատանքներին

Մարզպետը հետևել է Նորավանի միջնակարգ դպրոցում ընթացող վերանորոգման աշխատանքներին 10.01.2026

Մարզպետ Վահրամ Խաչատրյանը Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, Նորավան բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Միքայելյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Նորավանի միջնակարգ դպրոց, ծանոթացել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող վերանորոգման աշխատանքներին։ Ծրագրի արժեքը 280 մլն ՀՀ դրամ է։ Վահրամ Խաչատրյանը զրուցել է շինաշխատանքներն իրականացնող պատասխանատուների հետ, ծանոթացել առկա խնդիրներին, քննարկել...

Մարզպետ Վահրամ Խաչատրյանն այցելել է Արմավիր քաղաքի Վ․ Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց

Մարզպետ Վահրամ Խաչատրյանն այցելել է Արմավիր քաղաքի Վ․ Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց 09.01.2026

Մարզպետ Վահրամ Խաչատրյանը Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այսօր այցելել է Արմավիր քաղաքի Վ․ Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց, որտեղ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Ծրագրի արժեքը 272,269 մլն ՀՀ դրամ է։ Տնօրեն Գևորգ Առաքելյանի հետ պաշտոնյաները շրջել են կրթօջախի շենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված...

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի շնորհավորական խոսքը Ազգային անվտանգության աշխատակցի մասնագիտական օրվա առթիվ

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի շնորհավորական խոսքը Ազգային անվտանգության աշխատակցի մասնագիտական օրվա առթիվ 08.01.2026

Ազգային անվտանգության ծառայության հարգելի աշխատակիցներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական օրվա առթիվ։ Ձեր աշխատանքը հաճախ չերևացող, սակայն պետական կարևորության գործառույթ է: Կարևոր ու գնահատելի է ձեր հետևողական աշխատանքը, որն ուղղված է մեր երկրի և պետականության անվտանգությանը և սահմանադրական կարգի պահպանմանը։ Ձեր անխոնջ աշխատանքն ու անձնվիրությունը մեծ նշանակություն ունի ազգային շահերի պաշտպանության գործում։ Այսօր պատեհ առիթ է մեծարելու նաև ծառայության վետերաններին, որոնց...

Մարզպետ Վահրամ Խաչատրյանը ծանոթացել է Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան N12 հիմնական դպրոցի շենքային պայմաններին

Մարզպետ Վահրամ Խաչատրյանը ծանոթացել է Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան N12 հիմնական դպրոցի շենքային պայմաններին 08.01.2026

ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը տեղակալ Արամ Գրիգորյանի, աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այսօր այցելել է Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան N12 հիմնական դպրոց, տեղում ծանոթացել շենքում առաջացած վթարային վիճակին։ Դպրոցի տնօրեն Ալիսա Բաբայանը փոխանցել է համապատասխան փորձագիտական եզրակացության վերաբերյալ տեղեկատվությունը կրթօջախում առկա պայմանների, կառույցի սեյսմիկ խոցելի դրության մասին։ Առաջարկվել են տարբերակներ՝ փորձելով գտնել լուծման հնարավոր եղանակներ։ Հաշվի առնելով...

Հաստատվել են 2026 թվականի միասնական քննությունների 1-ին փուլի օրերը

Հաստատվել են 2026 թվականի միասնական քննությունների 1-ին փուլի օրերը 08.01.2026

Հաստատվել են 2026 թվականի միասնական քննությունների 1-ին փուլի օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. Հունվարի 24՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» Հունվարի 25՝ «Ֆիզիկա», «Ռուսաց լեզու» Հունվարի 31՝ «Օտար լեզուներ» Փետրվարի 1՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» Փետրվարի 7՝ «Մաթեմատիկա» Փետրվարի 8՝...

ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ 31.12.2025

Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով խաղաղություն, կայունություն և հավատ վաղվա օրվա հանդեպ։ Անցնող տարին մեզանից յուրաքանչյուրի համար դարձավ դիմացկունության, համբերության և պատասխանատվության փորձություն։ Մենք բոլորս վերարժևորում ենք այն, ինչ ձեռք ենք բերել տարվա ընթացքում և ավելի ուժեղ լարում մեր միտքն ու կամքը, որպեսզի գալիք տարում հասնենք մեր սահմանած նոր նշաձողերին։ Յուրաքանչյուրիս մտքում կան երազանքներ ու նպատակներ և...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-12 11:48:33