Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

2025 թվականի մայիսի 13-ից ՀՀ ՏԿԵ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի կողմից անցկացվում է համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթաց: Աշխատանանքերը մարզում համակարգում է Արմավիրի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչությունը: Դասընթացին մասնակցում են Արմավիրի մարզի տարբեր համայնքապետարանների 50 համայնքային ծառայողներ։ Վերապատրաստման հիմնական նպատակը համայնքային...

Այսօր Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը հանդիպում է ունեցել մարզում գործող հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ՝ նպատակ ունենալով խորացնել համագործակցությունը պետական և քաղաքացիական հասարակության կառույցների միջև, քննարկել իրականացվող ծրագրերը, բարձրացված խնդիրները և առաջիկա փոխգործակցության հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում մարզպետը կարևորել է հասարակական կազմակերպությունների դերը համայնքների զարգացման, սոցիալական խնդիրների լուծման, երիտասարդական ծրագրերի իրականացման և...

2025 թվականի մայիսի 16-ին Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ, այցելել է Վաղարշապատի Հ. Հովհաննիսյանի անվան թիվ 3 և Ռ. Պատկանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցներ։ Տնօրենների ուղեկցությամբ մարզպետը շրջել է դպրոցների տարածքներում, ծանոթացել շենքային պայմաններին, հետևել ուսումնական գործընթացի կազմակերպմանը։ Այցի ընթացքում արձանագրվել է, որ հատկապես Ռ. Պատկանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցն ունի հիմնանորոգման կարիք։ Շրջայցի...

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը մարզպետի աշխատակազմի ոլորտային ղեկավարների հետ այսօր այցելել է Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 և Ե. Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոցներ։ Տնօրենների ուղեկցությամբ մարզպետը շրջել է դպրոցներում, ծանոթացել շենքային պայմաներին, հետևել ուսումնական գործընթացի կազմակերպմանը։ Արգիշտի Մեխակյանը զրուցել է դպրոցի ղեկավար կազմի, ուսուցիչների և աշակերտների հետ՝ հետաքրքրվելով լաբորատոր գույքի նպատակային օգտագործման, դրա կարևորության և արդյունավետության մասին։...

Խորոնքի միջնակարգ դպրոցում պաշտոնապես բացվել էր «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցը 16.05.2025
Մայիսի 16-ին Արաքս համայնքի Խորոնքի միջնակարգ դպրոցում տոնական տրամադրություն էր։ Իրականացել էր դպրոցի սաների երկար սպասված երազանքը․ դպրոցում պաշտոնապես բացվել էր «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցը։ Միջոցառմանը մասնակցում էին Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը, «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը, «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, ինչպես նաև...

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ 16.05.2025
Սիրելի՛ ուսանողներ, Շնորհավորում եմ ձեզ Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ։ Այս օրը բացառիկ առիթ է ևս մեկ անգամ արժևորելու ձեր դերն ու նշանակությունը մեր հասարակության կյանքում՝ որպես փոփոխության շարժիչ ուժ, նորարար մտածողության կրողներ և ապագայի կերտողներ։ Ձեր ձայնը, ներգրավվածությունն ու երազանքները կարող են ձևավորել արդար, ներառող և կայուն մի հասարակություն, որտեղ յուրաքանչյուրը զգում է իր արժեքն ու պատկանելությունը։ Օգտվե՛ք կրթության շարունակականության և որակյալ գիտելիքներ...