Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վահրամ Խաչատրյանը Շենավանում ծանոթացել է դպրոցի պայմաններին և մանկապարտեզի կառուցման աշխատանքներին 10.03.2026
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը Շենավան բնակավայրի վարչական ղեկավար Վարդգես Ալեքյանի և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Շենավանի միջնակարգ դպրոց՝ տեղում ծանոթանալու շենքային պայմաններին և ուսումնական գործընթացի կազմակերպմանը։ Դպրոցում երկրորդ հերթով աշխատում և իրենց ուսումնառությունն են շարունակում նաև Նոր Կեսարիայի միջնակարգ դպրոցի մանկավարժական անձնակազմն ու աշակերտները։ Դպրոցի տնօրեններն ու վարչատնտեսական մասի պատասխանատուները մարզպետին ներկայացրել են...

Մարզպետը մասնակցել է բանաստեղծ և արձակագիր Ռաֆայել Սահակյանի 90-ամյակին նվիրված միջոցառմանը 10.03.2026
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանի և պաշտոնատար այլ անձանց հետ միասին, Գետաշենի միջնակարգ դպրոցում մասնակցել է բանաստեղծ և արձակագիր Ռաֆայել Սահակյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հոբելյանական ցերեկույթին։ Միջոցառմանը ներկա էին բանաստեղծի մտերիմ ընկերները, ընտանիքի անդամները, ուսուցիչներ, աշակերտներ և բազմաթիվ հյուրեր։ Դպրոցի տնօրեն Գևորգ Մուքոյանը ներկայացրել է Ռաֆայել Սահակյանի գրական ուղին, անդրադարձել նրա ստեղծագործական...
ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանի, Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանի հետ ներկա են գտնվել Արմավիրի Վարդան Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը։ Դպրոցը հիմնանորոգվել է կառավարության ֆինանսավորմամբ՝ Տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։ Ծրագրի շրջանակում իրականացվել...

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ 08.03.2026
Սիրելի՛ տիկնայք, Ջերմորեն շնորհավորում եմ Կանանց տոնի՝ մարտի 8-ի առթիվ։ Գարնան այս գեղեցիկ և խորհրդանշական օրն առիթ է արժևորելու հայ կնոջ դերը հայկական ընտանիքներում, հասարակական կյանքում և պետականության կայացման ճանապարհին։ Հայ կինը դարեր շարունակ եղել է ընտանիքի ամրության, սիրո ու հոգատարության խորհրդանիշը՝ պահպանելով ազգային արժեքներն ու դաստիարակելով արժանապատիվ սերունդներ։ Ձեր իմաստությունը, համբերությունն ու նվիրումն անգնահատելի ներդրում ունեն մեր հասարակության զարգացման և...
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մարզպետի աշխատակազմում ընդունել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Վ. Գալոյանին և Լ. Լևոնյանին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՆԳՆ Արմավիրի մարզային ոստիկանության և փրկարար ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, խոշորացված համայնքների ղեկավարներ, ՋՕԸ-ների տնօրեններ, ինչպես նաև ոլորտային պատասխանատուներ։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել օրակարգային մի շարք կարևոր հարցերի։ Մասնավորապես՝ մթնոլորտային օդի...

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի ուղերձը քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա առթիվ 01.03.2026
Սիրելի՛ հայրենակիցներ, 1990 թվականից սկսած մարտի 1-ը նշվում է որպես Քաղաքացիական պաշտպանության միջազգային օր։ Հայաստանը տարածաշրջանում այն երկրներից է, որը, հաճախ անտեսանելի, բայց մշտապես բարձր մակարդակի վրա է պահում հանրության իրավագիտակցությունը քաղաքացիական պաշտպանության ոլորտում։ Ես՝ ինքս, թե՛ որպես Հայաստանի քաղաքացի և թե՛ որպես պաշտոնատար անձ, ականատեսն եմ եղել պետության կողմից տարվող հետևողական աշխատանքին։ Այս օրը լրացուցիչ առիթ է ուշադրություն դարձնելու քաղաքացիական...


