Պաշտոնական էլ. փոստ

39052473@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ընթանում են կիսախողովակ ջրատարների ձեռքով մաքրման աշխատանքներ

Ընթանում են կիսախողովակ ջրատարների ձեռքով մաքրման աշխատանքներ 08.04.2025

ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Այգեշատ բնակավայրում ընթանում են կիսախողովակ ջրատարների ձեռքով մաքրման աշխատանքներ։ 

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է 08.04.2025

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ 2025 թ․ արդեն իսկ աջակցություն է ստացել 861 շահառու․ տրամադրվել է շուրջ 680 մլն դրամ։ Միջոցառման մեկնարկից մինչ օրս ծրագրից օգտվել է 12,982 ընտանիք, հատկացված բյուջեն՝ շուրջ 9,3 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է...

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձը Մայրության տոնի առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձը Մայրության տոնի առթիվ 07.04.2025

Սիրելի՛ մայրեր, քույրեր, կանայք և աղջիկներ, Շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Մայրը նվիրումի, բարության, հավատարմության, անսահման սիրո և հոգատարության խորհրդանիշն է։ Պատահական չէ, որ այս գեղեցիկ օրը համընկնում է նաև Սուրբ Աստվածածնի Ավետման օրվա հետ։ Հայ կինը, մայրը պատմության բոլոր էջերում հանդես է եկել, որպես հայրենանվեր և անձնազոհ կերպար՝ դաստիարակելով հայրենասեր սերունդներ։ Նա, պահպանելով ազգային դիմագիծը, սերնդեսերունդ փոխանցել է հայի ու հայկականության...

Խորոնք բնակավայրում ևս բացվեց մանկապարտեզ

Խորոնք բնակավայրում ևս բացվեց մանկապարտեզ 04.04.2025

Մարզպետ Արգիշտի Մեխակյանը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Արաքս համայնքի Խորոնք բնակավայրի մանկապարտեզի բացման արարողությանը, որին մասնակցել են մարզպետի աշխատակազմի, Արաքսի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները, համայնքի բնակիչներ, հյուրեր։ Մարզպետը ողջունել է ներկաներին, շնորհավորել մանկապարտեզի բացման առթիվ՝ նշելով, որ այն շատ կարևոր նշանակություն ունի երեխաների կրթության ու դաստիարակության գործում։ Նա ընդգծել է, որ Խորոնքի մանկապարտեզը 2025 թվականին Արմավիրի մարզում բացված...

Կրթաթոշակի մրցույթ` 2025-2026թթ. նոր ուսումնական տարվա համար

Կրթաթոշակի մրցույթ` 2025-2026թթ. նոր ուսումնական տարվա համար 04.04.2025

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ` 2025-2026թթ. նոր ուսումնական տարվա համար: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա, վճարովի համակարգում 2025թ․-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրանտներ: Ակադեմիական միջին նիշը պետք է լինի առնվազն 20/15, 10/7, 4/3 կամ 100/75 միավոր: Բացառություն է կազմում միայն Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը, որի դեպքում ակադեմիական միջին նիշը...

Տեղի են ունեցել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլերը

Տեղի են ունեցել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլերը 04.04.2025

ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի մարզադպրոցում ապրիլի 3-ին և 4-ին անցկացվել են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Արմավիրի մարզային փուլերը, որին մասնակցել են համայնքային փուլում 1-3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը: Մարզային փուլում 5-9-րդ դասարանների տարիքային խմբում 1-ին տեղը գրավել է «Քարակերտի N 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի թիմը, 2-րդ տեղը՝ «Հացիկի Ավ. Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի թիմը, իսկ 3-րդ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-08 10:02:07