Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը մեկնարկվել է 06.05.2025
ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը մեկնարկվել է երեխայի և ծնողի տվյալների հավաստիության և համապատասխանության ստուգմամբ: Դպրոց ընդունվող երեխայի ծնողները մայիսի 5–ից stugum.emis.am կայքում կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլն անհրաժեշտ է՝ հայտագրման գործընթացը սկսելու և հնարավոր խնդիրներից խուսափելու համար։ Բուն հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից և կիրականացվի 3 փուլով։...

Մարզպետն ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 05.05.2025
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։ Ամփոփվել են նախորդ խորհրդակցության հանձնարարականների արդյունքները, քննարկվել առաջիկա աշխատանքները։ Օրակարգով հաստատված հարցերի շրջանակում մարզպետին ներկայացվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից անշարժ գույքի հանձնման...

Արգիշտի Մեխակյանն այցելել է Հացիկի Ավետիս Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց 05.05.2025
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն աշխատանքային օրվա ընթացքում Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Հացիկի Ավետիս Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց։ Մարզպետը շրջայց է կատարել կրթօջախում, ծանոթացել շենքային պայմաններին, հետևել ընթացող դասապրոցեսին, զրուցել աշխատակիցների հետ։ Քննարկվել են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող...

Արմավիրի մարզում վաղ առավոտից իրականացվում են համապետական շաբաթօրյակի աշխատանքները 03.05.2025
Արմավիրի մարզում վաղ առավոտից իրականացվում են համապետական շաբաթօրյակի աշխատանքները։ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի աշխատակիցներից ստեղծված աշխատանքային խմբերը համապետական շաբաթօրյակին մասնակցում են մարզի պատմական ու մշակութային հաստատություններում և դրանց հարակից տարածքներում՝ Մեծամորի պատմահնագիտական թանգարան, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց–թանգարան, Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարան։ Համապետական շաբաթօրյակի...

Մարզպետը մասնակցել է համապետական շաբաթօրյակին 03.05.2025
Մարզպետ Արգիշտի Մեխակյանը համապետական շաբաթօրյակի շրջանակում եղել է Արմավիրի մարզում 1988 թվականին զոհված հարավսլավացի օդաչուների հիշատակին կանգնեցված հուշարձանի տարածքում։ Նրա գլխավորությամբ մարզպետի աշխատակազմի աշխատակիցներից ձևավորված խումբը Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանի և համայնքապետարանի աշխատակիցների հետ մաքրման ու բարեկարգման աշխատանքներ է իրականացրել հուշարձանի շրջակայքում։ Կարևորելով մարզում ընդհանուր մաքրման աշխատանքների մշտական կազմակերպումը և մաքրության պահպանումը՝...

Արգիշտի Մեխակյանն ընդունել է արմավիրցի ծանրամարտիկներին 02.05.2025
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր ընդունել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մեդալակիր դարձած արմավիրցի ծանրորդներին՝ Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին, երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոն Միլենա Խաչատրյանին և նրանց անձնական մարզիչ Աշոտ Փիլոսյանին։ Շնորհավորելով նրանց և հանձնելով շնորհակալագրեր՝ Արգիշտի Մեխակյանը բարձր է գնահատել մարզիկների հաղթանակները և մաղթել նորանոր հաջողություններ ու...