Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻ ՇԱՐՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ

ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻ ՇԱՐՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ 08.04.2026

Արմավիրի մարզում շարունակվում են տարբեր ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը։ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի, մարզպետի և համայնքապետարանի աշխատակազմերի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Գեղակերտ, Ծաղկալանջ, Արագած և Աղավնատուն բնակավայրեր՝ տեղում ծանոթանալու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Այցի շրջանակներում մարզպետը նախ եղել է Գեղակերտ բնակավայրում կառուցվող նոր միջնակարգ դպրոցի շինհրապարակում։ Դպրոցը...

Հայտնի են «Տարվա լավագույնները 2025-2026» մրցույթի սեպտեմբերից մարտ ամսվա հաղթողները

Հայտնի են «Տարվա լավագույնները 2025-2026» մրցույթի սեպտեմբերից մարտ ամսվա հաղթողները 08.04.2026

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող ««Տարվա լավագույնները»2025-2026» մրցույթի արդյունքում սեպտեմբերից մարտ ամիսներին տարբեր անվանակարգերում Արմավիրի մարզում լավագույնն են ճանաչվել 12 նվիրյալ մանկավարժներ։ Մրցույթի ընթացքում ուսումնական տարվա յուրաքանչյուր ամիս հանրապետության բոլոր մարզերից և Երևանից ընտրվում են կրթական ոլորտի լավագույն ներկայացուցիչները՝ արժանանալով բարձր գնահատանքի իրենց մասնագիտական վաստակի...

 Հեղեղումների ժամանակ և հեղեղումներից հետո վարքականոնները

Հեղեղումների ժամանակ և հեղեղումներից հետո վարքականոնները 07.04.2026

Լինելով հիդրոլոգիական վտանգավոր երևույթ` ջրհեղեղները դասվում են խիստ տարածված, հաճախակի կրկնվող տարերային աղետների թվին և իրենց պատճառած մարդկային ու նյութական կորուստների տեսակետից շատ վտանգավոր են: Հիմնական պատճառներն են` տեղատարափ անձրևները, արագ ձնհալը, ինչպես նաև պատվարների վթարները և այլն: Հայաստանի Հանրապետությունը մշտապես ենթարկվում է հեղեղումների և ջրածածկումների, հետևաբար յուրաքանչյուր քաղաքացի պետք է տեղեկացված լինի հեղեղումների ժամանակ վարքականոններին՝ հեղեղումների ընթացքում և...

Մարզպետ Վահրամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը  Մայրության և գեղեցկության օրվա առթիվ

Մարզպետ Վահրամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ 07.04.2026

Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության այս գեղեցիկ և խորհրդանշական օրվա առթիվ։ Մեր կյանքի յուրաքանչյուր նախաձեռնություն սկսելիս անպայման ցանկանում ենք ստանալ մոր օրհնանքն ու աղոթքը` հաջողության հասնելու համար: Եվ պատահական չէ, որ ապրիլի 7-ը նշում է որպես Սուրբ Աստվածածնի ավետման տոն՝ մայրության օրհնության օր։ Այս օրը հիշեցնում է մայրության բարձր առաքելության, սիրո, բարության և հոգևոր ուժի մասին։ Սիրելի՛ կանայք, ձեր նվիրվածությամբ,...

Տեղի են ունեցել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլերը

Տեղի են ունեցել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլերը 06.04.2026

Ապրիլի 6-ին Արմավիրի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլը։ Մրցաշարին մասնակցել են համայնքային փուլում 1-3-րդ տեղեր զբաղեցրած դպրոցների թիմերը՝ ներկայացնելով Արմավիրի մարզի տարբեր բնակավայրեր։ 5-9-րդ դասարանների տարիքային խումբ`  1-ին տեղ – «Քարակերտի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ 2-րդ տեղ – «Հայկավանի միջնակարգ...

ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՆՈՐԱՊԱՏԻ ԵՎ ԱՅԳԵՎԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ

ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՆՈՐԱՊԱՏԻ ԵՎ ԱՅԳԵՎԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ 06.04.2026

Արմավիրի մարզում շարունակվում են կրթական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը։ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Նորապատ և Այգեվան բնակավայրեր՝ տեղում ծանոթանալու միջնակարգ դպրոցներում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Այցի ընթացքում շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են շինարարության որակին, աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը և սահմանված ժամկետների պահպանմանը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-10 17:44:00