Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն այցելել է Խանջյան բնակավայր՝ հետևելու դպրոցի և մանկապարտեզի  շենքերի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն այցելել է Խանջյան բնակավայր՝ հետևելու դպրոցի և մանկապարտեզի շենքերի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին 12.01.2026

Մարզպետ Վահրամ Խաչատրյանը Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Խանջյան բնակավայր՝ հետևելու Արմեն Բենիամինի Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի և մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Խանջյանի վարչական ղեկավար Սահականուշ Արոյանի և դպրոցի տնօրեն Աննա Հովսեփյանի հետ պաշտոնյաները շրջել են կրթօջախում, ծանոթացել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող աշխատանքներին։...

Մարզպետի տեղակալն ու խորհրդականը մասնակցել են մասնակցել են սուրբ և անմահ պատարագի

Մարզպետի տեղակալն ու խորհրդականը մասնակցել են մասնակցել են սուրբ և անմահ պատարագի 11.01.2026

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը և խորհրդական Արբակ Եղիազարյանը Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանի, մարզային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչների հետ այսօր Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցել են սուրբ և անմահ պատարագի։ 

Մարզպետը հետևել է Նորավանի միջնակարգ դպրոցում ընթացող վերանորոգման աշխատանքներին

Մարզպետը հետևել է Նորավանի միջնակարգ դպրոցում ընթացող վերանորոգման աշխատանքներին 10.01.2026

Մարզպետ Վահրամ Խաչատրյանը Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, Նորավան բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Միքայելյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Նորավանի միջնակարգ դպրոց, ծանոթացել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող վերանորոգման աշխատանքներին։ Ծրագրի արժեքը 280 մլն ՀՀ դրամ է։ Վահրամ Խաչատրյանը զրուցել է շինաշխատանքներն իրականացնող պատասխանատուների հետ, ծանոթացել առկա խնդիրներին, քննարկել...

Մարզպետ Վահրամ Խաչատրյանն այցելել է Արմավիր քաղաքի Վ․ Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց

Մարզպետ Վահրամ Խաչատրյանն այցելել է Արմավիր քաղաքի Վ․ Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց 09.01.2026

Մարզպետ Վահրամ Խաչատրյանը Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այսօր այցելել է Արմավիր քաղաքի Վ․ Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց, որտեղ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Ծրագրի արժեքը 272,269 մլն ՀՀ դրամ է։ Տնօրեն Գևորգ Առաքելյանի հետ պաշտոնյաները շրջել են կրթօջախի շենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված...

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի շնորհավորական խոսքը Ազգային անվտանգության աշխատակցի մասնագիտական օրվա առթիվ

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի շնորհավորական խոսքը Ազգային անվտանգության աշխատակցի մասնագիտական օրվա առթիվ 08.01.2026

Ազգային անվտանգության ծառայության հարգելի աշխատակիցներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական օրվա առթիվ։ Ձեր աշխատանքը հաճախ չերևացող, սակայն պետական կարևորության գործառույթ է: Կարևոր ու գնահատելի է ձեր հետևողական աշխատանքը, որն ուղղված է մեր երկրի և պետականության անվտանգությանը և սահմանադրական կարգի պահպանմանը։ Ձեր անխոնջ աշխատանքն ու անձնվիրությունը մեծ նշանակություն ունի ազգային շահերի պաշտպանության գործում։ Այսօր պատեհ առիթ է մեծարելու նաև ծառայության վետերաններին, որոնց...

Մարզպետ Վահրամ Խաչատրյանը ծանոթացել է Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան N12 հիմնական դպրոցի շենքային պայմաններին

Մարզպետ Վահրամ Խաչատրյանը ծանոթացել է Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան N12 հիմնական դպրոցի շենքային պայմաններին 08.01.2026

ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը տեղակալ Արամ Գրիգորյանի, աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այսօր այցելել է Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան N12 հիմնական դպրոց, տեղում ծանոթացել շենքում առաջացած վթարային վիճակին։ Դպրոցի տնօրեն Ալիսա Բաբայանը փոխանցել է համապատասխան փորձագիտական եզրակացության վերաբերյալ տեղեկատվությունը կրթօջախում առկա պայմանների, կառույցի սեյսմիկ խոցելի դրության մասին։ Առաջարկվել են տարբերակներ՝ փորձելով գտնել լուծման հնարավոր եղանակներ։ Հաշվի առնելով...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-12 15:51:15