Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, Փետրվարի 16-ին, ժամը 16։00-ին հրավիրում ենք ձեզ մասնակցելու ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունենալիք հանդիպմանը, որը կկայանա մարզպետի աշխատակազմում։ ►Մասնակցելու համար կարող եք նախապես գրանցվել նշված հղմամբ՝ https://tinyurl.com/Armavir-link կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` ⇒011 597 211, 011 597 212

Մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը քաղաքացիների ընդունելություն է անցկացրել 30.01.2026
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանն այսօր քաղաքացիների ընդունելություն է անցկացրել, որին ներկա են եղել մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները։ Քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրները վերաբերվել են ֆինանսական աջակցության տրամադրմանը, հողային հարաբերությունների կարգավորմանը, քաղաքաշինական և սոցիալական այլ հարցերի։ Արամ Գրիգորյանը քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ, տրվել են պարզաբանումներ։...

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 28.01.2026
Սիրելի' հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա առթիվ։ 1992 թվականի հունվարի 28-ին պաշտոնապես ստեղծվեց Հայոց բանակը, որը, տարեցտարի հզորանալով, դարձավ մեր սահմանների պաշտպանության և անառիկության երաշխիքը։ Այս տոնի առաջնային շահառուն երբևէ ուսադիրներ կրած անձինք են և ընդհանրապես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, որովհետև ազգային բանակը յուրաքանչյուրիս բաղձալի երազանքն էր, որը մեր եղբայրների, հայրերի ու պապերի արյան և անմարդկային ջանքերի գնով...
Սիրելի՜ հայրենակիցներ, Հայ ժողովուրդը պատմության ընթացքում անցել է դժվար ու փորձություններով լի ուղի՝ իր խիզախ ու հայրենանվեր հայորդիների շնորհիվ կերտելով ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը։ Անցնելով պատերազմների բովով, կրելով բազում դժվարություններ ու չարչարանքներ՝ մեր ժողովուրդը չհուսալքվեց և չերերաց, քանի որ ազատությունն ու հայրենիքը եղել են մեր գիտակցված ընտրությունը։ Եվ այսօր՝ հունվարի 27-ին, մենք խոնարհվում ենք հայրենիքի համար իրենց կյանքը հերոսաբար զոհաբերած հայորդիների անմար...

Փոխմարզպետ Արամ Գրիգորյանն այցելել է Արաքս համայնքի Գայ բնակավայրի միջնակարգ դպրոց 21.01.2026
Փոխմարզպետ Արամ Գրիգորյանն Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Գայի միջնակարգ դպրոց, Դպրոցի տնօրեն Հայկազ Հարությունյանի հետ պաշտոնյաները շրջեցին դպրոցում, տեղում ծանոթացան ուսումնական գործընթացի կազմակերպմանը, շենքային և նյութատեխնիկական հնարավորություններին, որից հետո հանդիպեցին ուսուցչական կազմի հետ, քննարկեցին կրթօջախի առկա խնդիրները, զարգացման հնարավորությունները։ Քննարկված առաջարկներն ու...

Փոխմարզպետ Արամ Գրիգորյանն այցելել է Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի միջնակարգ դպրոց 20.01.2026
Փոխմարզպետ Արամ Գրիգորյանն Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Մեծամորի միջնակարգ դպրոց, որտեղ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ։ Պաշտոնյաները դպրոցի տնօրենի և վարչատնտեսական մասի համակարգողի հետ շրջայց են կատարել դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և առկա խնդիրներին, զրուցել շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպության...


