Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 25.03.2026
Սույն թվականի մարտի 30-ին՝ ժամը 11.00-ին, Արմավիրի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի նիստը՝ մարզպետ Վահրամ Խաչատրյանի նախագահությամբ: Մարզի խորհրդի օրակարգային հարցերին ծանոթանալ ներկայացված հղման միջոցով` http://armavir.mtad.am/files/docs/91586.pdf
Արմավիր քաղաքի մարզադպրոցում այսօր կայացել են մրցումները, որոնց մասնակցել են տարբեր դպրոցների թիմեր։ «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերն անցկացվում են երկու տարիքային խմբով․ առաջին խմբում ընդգրկված են 5-6-րդ, իսկ երկրորդում՝ 7-9-րդ դասարանների աշակերտները։ Խաղի ընթացքում դաշտում միաժամանակ գտնվել են 3 տղա և 2 աղջիկ կամ 2 տղա և 3 աղջիկ։ Յուրաքանչյուր թիմ յուրաքանչյուր խաղի համար հայտագրել է 9 աշակերտ։ Մարզային փուլի արդյունքներով՝ • 7-9-րդ դասարանների...
Կառավարությունը 10 մլն 623.4 հազար դրամ գումար է տրամադրել Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան 1-ին թաղամասի 3 փողոցների հիմնանորոգման և Վահան Տերյան և Սուրբ Մ. Խորենացի փողոցների և Չարենց թաղամասի բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի և բակային ճանապարհների հիմնանորոգման, ասֆալտբետոնե ծածկի լրացուցիչ աշխատանքների իրականացման համար:

Ազգային փոքրամասնությունների բնակավայրերում առկա խնդիրները՝ Կառավարության ուշադրության կենտրոնում 17.03.2026
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը և խորհրդի անդամներն այսօր այցելել են Արմավիրի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր՝ տեղում ծանոթանալու առկա խնդիրներին, իրականացվող և ընթացիկ ծրագրերին։ Մինչ բնակավայրեր այցելելը, Արայիկ Հարությունյանը աշխատանքային հանդիպում է ունեցել մարզպետ Վահրամ Խաչատրյանի հետ։ Մարզպետը ներկայացրել է ազգային փոքրամասնություններով բնակեցված...

Մարզպետ Վահրամ Խաչատրյանն այցելել է Հացիկ՝ շնորհավորելու 100-ամյա Զաբելլա Ասատրյանին 14.03.2026
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի և Հացիկ գյուղի վրաչական ղեկավար Արթուր Եղիազարյանի հետ այցելել են Հացիկ բնակավայր՝ շնորհավորելու բնակչուհի Զաբելլա Ասատրյանին, ում հարյուրամյակը լրացել էր օրեր առաջ։ Մեկ ամբողջ դար ապրած տիկին Զաբելլա Ասատրյանի տունը լցված էր ջերմությամբ։ Սիրելի տատիկին շնորհավորելու էին եկել նաև նրա զավակները, աշխարհի տարբեր երկրներում բնակվող թոռներն ու ծոռները։ Շնորհավորելով հոբելյարին՝ մարզպետ Վահրամ Խաչատրյանը...

Մարզպետ Վահրամ Խաչատրյանն եզդիական Ֆերիկ համայնքում էր 11.03.2026
Արմավիրի մարզի Ֆերիկ եզդիական բնակավայրում մարզպետ Վահրամ Խաչատրյանի այցը նշանավորվել է ազգային փոքրամասնությունների նկատմամբ պետության հոգատար վերաբերմունքը ընդգծելու անհրաժեշտությամբ: Մարզպետին համայնքի ղեկավար Ռուստամ Հասանյանը ներկայացրել է վերջին տարիներին եզդիական համայնքում իրականացված աշխատանքները, համայնքային զարգացման ծրագրերը և առաջիկա նախաձեռնությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքի սոցիալական և կրթական ոլորտներին առնչվող հարցեր, ինչպես նաև բնակիչներին հուզող...


