Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ուշադրություն 16.10.2023
ՀՀ Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանում սույն թվականի նոյեմբերի 14-ին կայանալու են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառք–աճուրդներ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով՝ ➡️ http://armavir.mtad.am/files/docs/69786.pdf

Գործարկվել է պետական աջակցության բոլոր ծրագրերը ներկայացնող պաշտոնական նոր կայքէջ 12.10.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկում է պաշտոնական նոր կայքէջը, որը հասանելի է https://www.mlsa.am/ տիրույթում: Կայքում ներկայացված են պետական աջակցության բոլոր ծրագրերը, այդ թվում՝ զբաղվածության, ժողովրդագրական իրավիճակի բարելավման, բնակարանային ապահովության և այլ ուղղություններով։ Քաղաքացին կարող է առանձնացված պատուհաններում ծանոթանալ նաև երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և ընտանեկան բռնության ենթարկված անձանց...

ՀՀ կառավարությունը կփոխհատուցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձը 12.10.2023
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ-ում նախնական և միջին, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացրած ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի ուսանողներին ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը: Գործադիրը հավանություն է տվել նաև ուսումնարաններում, քոլեջներում և բուհերում տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերը...

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցչների օժանդակության ծրագիրը, ըստ որի ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչներն արտամրցութային կարգով աշխատանքի անցնելու հնարավորություն կունենան։ Հանրապետությունում առկա 1500 թափուր աշխատատեղերում գործում են արտամրցութային կարգը։ ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչը կարող է ընտրել թափուր աշխատատեղը ու հայտ ներկայացնել` այդ տեղը զբաղեցնելու համար։ Ծրագրի...

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (МГИМО) իրականացնում է «Դպրոցականների միջազգային օլիմպիադա»: Օլիմպիադայի հաղթողները հնարավորություն կստանան անվճար հիմունքով ուսանելու ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտուտի բակալավրիատում կամ օտարերկրյա քաղաքացիների համար նախապատրաստական ֆակուլտետում: Դիմելու վերջնաժամկետը 2023 թ. նոյեմբերի 10-ն է: https://escs.am/am/news/18572

ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի հերթական նիստում որոշում է կայացվել 118 միլիոն 479.4 հազար դրամ է հատկացրել Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի սուբվենցիոն ծրագրերի համար: Նշված գումարից 48 միլիոն 891.6 հազար դրամ հատկացվել է Փարաքար համայնքի Բաղրամյան, Այգեկ, Նորակերտ, Արևաշատ, Մուսալեռ, Մերձավան, Պտղունք, Փարաքար բնակավայրերում խաղահրապարակների կառուցման և գոյություն ունեցող խաղահրապարակների վերանորոգման և վերազինման համար: 39 միլիոն 900.1 հազար դրամ...