Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Շարունակվում են մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի այցելությունները ԼՂ–ից բռնի տեղահանված ընտանիքներին 25.10.2023
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին։ 8 ընտանիք՝ 36 անձ, որից 16-ը երեխա, տեղահանվել են Ստեփանակերտից և Ասկերանից, ժամանակավոր բնակություն են հաստատել Արմավիր քաղաքի համանուն ռեստորանի ղեկավարության կողմից տրամադրված տարածքում։ Զրուցելով արցախցիների հետ, լսելով նրանց կարիքներն ու խնդիրները՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նախ ներկայացրել է Կառավարության կողմից այս...
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպություններում այս պահին կան տասնյակ թափուր հաստիքներ։ Ազատ աշխատատեղերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` urlshortener.at/pY359. մանրամասների համար կարող եք զանգահարել ցանկում նշված հեռախոսահամարներով։ Թափուր հաստիքների համալրման համար կարող են դիմել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։
ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերին հատկացված միջոցների միջև կատարվել է վերաբաշխում, ըստ որի Արմավիրի մարզի Շուշանավանքի նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի համար հատկացվել է 1մլն 608 հազար դրամ։ Սուրբ Շուշանիկ եկեղեցին գտնվում է ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բագարան բնակավայրի մոտ, Արմավիր մարզկենտրոնից 33 կմ արևմուտք, հայ-թուրքական սահմանի եզրին: Այն կառուցվել է սպարապետ Աշոտ Շապուհյանի օրոք...

Նախագիծ. փոփոխություններ ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում 23.10.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նախագծի նպատակը գործող կարգում կամավոր ատեստավորման կազմակերպման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների հստակեցումն է, որոնք ենթակա են կարգավորման՝ գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:...
ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերին հատկացված միջոցների միջև կատարվել է վերաբաշխում՝ 15 մլն 144 հազար դրամ գումարի շրջանակում: Գումարը կուղղվի ՀՀ-ում մի շարք հուշարձանների վերականգնման և նախագծման աշխատանքներին: Աշխատանքներ են իրականացվելու՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի Սբ. Գևորգ եկեղեցում Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Բագարան բնակավայրի Շուշանավանք եկեղեցում Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի...

Ուշադրություն 20.10.2023
ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանում սույն թվականի նոյեմբերի 23-ին և 24-ին կայանալու են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի բաց վաճառք–աճուրդներ և վարձակալության տրամադրում։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով՝ ➡️ http://armavir.mtad.am/files/docs/69944.pdf ➡️ http://armavir.mtad.am/files/docs/69945.pdf


