Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ​ ​ Էդվարդ Հովհաննիսյանն​ ​ ընդունել է  ՀՀ-ում​ Ֆրանսիայի​ նորանշանակ​ դեսպան​ Օլիվիե​ Դըկոտինյիին

Մարզպետ​ ​ Էդվարդ Հովհաննիսյանն​ ​ ընդունել է ՀՀ-ում​ Ֆրանսիայի​ նորանշանակ​ դեսպան​ Օլիվիե​ Դըկոտինյիին 13.09.2023

Մարզպետ​ ​ Էդվարդ Հովհաննիսյանը ​ սեպտեմբերի 13-ին​ ընդունել​ է​ ՀՀ-ում​ Ֆրանսիայի​ նորանշանակ​ դեսպան​ Օլիվիե​ Դըկոտինյիին: Էդվարդ Հովհաննիսյանը​ շնորհավորել​ է​ նորանշանակ​ դեսպանին​՝ պատասխանատու պաշտոնը​ ստանձնելու​ առթիվ​ և​ իր​ վստահությունն​ է​ հայտնել, որ​ ​ դեսպան​ Օլիվիե​ Դըկոտինյին​ իր​ առաքելության​ ընթացքում​ կգործադրի​ առավելագույն​ ջանքերը​ երկու​ երկրների​ միջև​ հարաբերություններն ավելի զարգացնելու​ ուղղությամբ: Դեսպան​ Օլիվիե​ Դըկոտինյին, կարևորելով իր այցը Արմավիրի...

Մեկնարկել է ՀՀ Արմավիրի մարզի համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայողների հերթական վերապատրաստման դասընթացները

Մեկնարկել է ՀՀ Արմավիրի մարզի համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայողների հերթական վերապատրաստման դասընթացները 12.09.2023

2023 թվականի սեպտեմբերի 11-ից Արմավիրի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում մեկնարկել է մարզի համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայողների հերթական վերապատրաստման դասընթացները: Մինչ օրս վերապատրաստման դասընթացների են մասնակցել և համապատասխան վկայականներ են ստացել համայնքապետարանների 79 համայնքային ծառայող: Նոր սկսվող դասընթացները համայնքային ծառայողների 5-րդ և 6-րդ խմբերն են՝ 40 մասնակիցներով ( յուրաքանչյուր խմբում ներառված են 20 համայնքային ծառայող): Համաձայն...

Կարասային թաղում․ բացառիկ գտածո Մեծամոր հնավայրի տարածքից

Կարասային թաղում․ բացառիկ գտածո Մեծամոր հնավայրի տարածքից 12.09.2023

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայում մասնագետները ուսումնասիրում են 2022 թվականի պեղաշրջանում Մեծամոր հնավայրում հայ-լեհական արշավախմբի պեղումների ժամանակ հայտնաբերված կարասի ռենտգեն հետազոտության արդյունքները։ Կարասում մանկական թաղում է՝ ռենտգեն հետազոտությունը ցույց է տալիս, որ կմախքի տակ առկա են ականջօղեր ու մետաղական ուլունքներ։ Կարասի հետագա պեղումները կհաստատեն թաղման ճշգրիտ ժամանակաշրջանը։ Այն առաջիկայում...

Նոր գտածոների սպասումով․ մաքրման, չափագրման աշխատանքները շարունակվում են

Նոր գտածոների սպասումով․ մաքրման, չափագրման աշխատանքները շարունակվում են 12.09.2023

Մեծամոր հնավայրի տարածքում ակտիվ հնագիտական պեղումները շարունակվում են։ Այս պահին ընթանում են հողի շերտի մաքրման աշխատանքները։ Զուգահեռ Մեծամոր հնավայրի քաղաքային թաղամասում Լեհաստանից եկած արշավախումբը իրականացնում է սյունասրահի մաքրման, վերաչափագրման աշխատանքներ։ Մանրամասն` https://monuments.am/articles/465?type=news https://hushardzan.am/archives/29267 

Դասարանների ձևավորման կարգում տրվել են կարգավորումներ հանրակրթության նոր չափորոշչի վերաբերյալ

Դասարանների ձևավորման կարգում տրվել են կարգավորումներ հանրակրթության նոր չափորոշչի վերաբերյալ 12.09.2023

Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգում կատարվել են փոփոխություններ. ըստ այդմ՝ լրամշակվել է ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N 954-Ն որոշումը։ Սահմանվել է, որ մինչև հանրակրթության նոր պետական չափորոշչի ամբողջական ներդրումը՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ը, հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում կրթական 1-ին և 2-րդ աստիճաններում (տարրական և հիմնական) յուրաքանչյուր դասարանում...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 12.09.2023

Սույն թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11.00-ին, Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի նիստը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի նախագահությամբ: Մարզի խորհրդի օրակարգային հարցերին ծանոթանալ ներկայացված հղման միջոցով - ՕՐԱԿԱՐԳ  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-10 13:09:02