Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է տեղի մի քանի համայնքներում կառավարության ֆինանսավորմամբ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող նախագծերի ընթացքին: Վարչապետի առաջին կանգառը եղել է Արմավիր քաղաքում, որտեղ ծանոթացել է տեղի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Դրանք մեկնարկել են նախորդ տարի և նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա օգոստոսին: Ծրագիրն իրականացվում է կառավարության կողմից հատկացված...

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի նիստի որոշմամբ Արմավիրի մարզպետարանին հատկացվել է 66 323.3 հազար դրամ՝ սուբվենցիոն 3 ծրագրերի համար: Գումարը տրամադրվելու է իրականացված հետևյալ սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորմանը. Արաքս համայնքին 30 635.8 հազար դրամ՝ Ջրառատ գյուղի Թումանյան, Վ. Մամիկոնյան, Իսահակյան փողոցների գազաֆիկացում: Մեծամոր համայնքին՝ 35 687.5 հազար դրամ, որից 16 590.0 հազար դրամ՝ Մեծամոր քաղաքի 1 թաղամաս 4Բ1, 6Բ1, 8Բ1, 8Բ2 և 2Բ...

Ապրիլի 19-ին Արմավիր քաղաքի մարզադպրոցում անցկացվեց «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպորտլանդիա» մարզական միջոցառման Արմավիրի մարզային փուլը, որտեղ երկու տարիքային խմբերում մրցում էին 6-ական դպրոցների թիմեր: 1-3-րդ դասարանների աշակերտների մրցույթում 1-ին տեղը զբաղեցրեց «Վաղարշապատի Ներսիսյան N6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ թիմը 2-րդ...

Ապրիլի 19-ին Արմավիր քաղաքի Մշակույթի տանը տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, լեյտենանտ Նարեկ Վարդանյանի ծննդյան 30-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ: Միջոցառմանը ներկա էին Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, մարզային և համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հերոսի ընտանիքը, հարազատները, համաքաղաքացիներ, զինվորականներ։ Հուշ-ցերեկույթի ընթացքում ներկայացվեց հերոսի կյանքից պատառիկներ՝ մանկության, պատանեկության, երիտասարության և ընտանեկան տարիներից դրվագներ, ինչպես...

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքի խոսքը Հարկ վճարողի օրվա առթիվ 19.04.2023
Արմավիրի մազի հարգելի՛ բնակիչներ, Շնորհավորում եմ բոլորիս Հարկ վճարողի օրվա առթիվ։ Հարկատուների և հարկային մարմնի միջև գործընկերային հարաբերությունների զարգացումը և օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմանների ստեղծումն առաջնային է պետության զարգացման համար։ Վստահ եմ, որ ձեր բարեխիղճ վարքագիծը, օրինապահությունը և հարկ վճարելու մշակույթի առավել արմատավորումը մշտապես արժանանալու է պետության խրախուսանքին և աջակցությանը: Ուստի պետք է ամրապնդել արդեն իսկ կայացած...

ՀՀ Արմավիրի մարզպետի շնորհավորանքի խոսքը եզդիական համայնքին Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ 19.04.2023
Արմավիրի մարզի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Մեր երկրի եզդիների համար թող նոր տարին լինի հաջողությունների, երջանկության ու արգասաբերության տարի: Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Այդ բարեկամությունն ամրապնդվել է ոչ միայն խաղաղ կյանքով և ամենօրյա աշխատանքով, այլև համատեղ պայքարով, հավատարմությամբ և նվիրումով: Այսօր էլ մենք պատրաստ ենք եղբայրաբար կիսել ձեր...