Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողների օրվա կապակցությամբ 21.06.2025
Սիրելի՛ բուժաշխատողներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Դուք ընտրել եք բարդ, սակայն ամենամարդասիրական մասնագիտություններից մեկը։ Ձեր ամենօրյա աշխատանքով դուք պաշտպանում եք ամենամեծ արժեքները՝ մարդկային կյանքն ու առողջությունը։ Մարդիկ վստահում են ձեզ իրենց ամենաթանկը՝ իրենց և իրենց սիրելիների առողջությունը։ Ձեր մասնագիտական խոր գիտելիքներով, անշահախնդիր նվիրումով և մարդասիրական բարձր արժեքներով` դուք կարողանում եք կյանքի նոր հույս...

Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքները կմիավորվեն 20.06.2025
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքների միավորման որոշման նախագծին։ Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2025թ․ նոյեմբերի 16-ին։

ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄԸ ՇՈՒՏՈՎ 19.06.2025
Սիրելի՛ ծնողներ, 2025 թվականի հունիսի 24-ին` առավոտյան ժամը 9։00-ից, մեկնարկում է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։ Խնդրում ենք լինել ուշադիր, քանի որ haytru.emis.am կայքը, որը նախատեսված է ռուսերենով ուսուցման դասարաններում հայտարգման համար, այս փուլում չի գործելու։ Այս փուլում հայտագրվող երեխաների միջին թիվը 15000 է, սակայն նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ համակարգի գործարկման առաջին վայրկյաններին միաժամանակյա...

Արմավիրի մարզպետն այցելել է «Արմավիրի զարգացման կենտրոն» և «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոն 19.06.2025
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այցելել է «Արմավիրի զարգացման կենտրոն»՝ ծանոթանալու կենտրոնի գործունեությանը, իրականացված ծրագրերին և առաջիկայում նախատեսվող նախաձեռնություններին։ Կենտրոնի ղեկավար Նաիրա Առաքելյանի, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ մարզի ղեկավարը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և քննարկել հետագա համագործակցության հնարավորություններն ու ուղիները։ Այնուհետև մարզպետն այցելել է Արմավիր քաղաքում գործող...
ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Բարսեղ Նիկողոսյանը և մարզպետի օգնական Մանվել Մելիքյանն այսօր ներկա են գտնվել Արմավիրի Արվեստի քոլեջի հիմնադրման 35-ամյակին նվիրված հաշվետու ցուցահանդես-միջոցառմանը։ Միջոցառման ընթացքում քոլեջի սաները հանդես են եկել երաժշտական և պարային կատարումներով՝ ներկայացնելով իրենց գիտելիքներն ու ստեղծագործական կարողությունները։ Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են ուսանողների գեղարվեստական աշխատանքները։ Միջոցառումը ոչ միայն ամփոփեց քոլեջի ուսումնական տարվա արդյունքները,...
Մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր hյուրընկալել է մարզի այն մարզիկներին և մարզիչներին, ովքեր 2025 թվականին կայացած Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում գրավել են պատվավոր տեղեր։ Ողջունելով նրանց՝ մարզի ղեկավարը բարձր է գնահատել նրանց կատարած աշխատանքը` ընդգծելով, որ նման նվաճումները տարիների քրտնաջան աշխատանքի, նվիրվածության և արհեստավարժ պատրաստվածության արդյունք են։ Նա շնորհակալություն է հայտնել թե՛ մարզիկներին, թե՛ նրանց մարզիչներին՝ միջազգային հարթակներում Հայաստանի և մարզի պատիվը...


