Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ուշադրություն 20.07.2023
ՀՀ Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանում սույն թվականի օգոստոսի 21-ին և 22-ին՝ ժամը 14.00-ին կայանալու են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառք–աճուրդներ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումների միջոցով՝ ➡️ http://armavir.mtad.am/files/docs/67578.pdf ➡️ http://armavir.mtad.am/files/docs/67579.pdf

Այսօր տեղի ունեցան Արմավիրի Ֆուտզալի մարզային կիսաեզրափակիչ խաղերը 19.07.2023
Այսօր Արմավիրի թիվ մեկ մարզադպրոցում տեղի ունեցան Արմավիրի ֆուտզալի մարզային առաջնության կիսաեզրափակիչ խաղերը: Հանդիպմանը ներկա էին մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, մարզի ուժային կառույցների ղեկավարները, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների և մարզային ենթակայության այլ կառույցների աշխատակիցները։ Կիսաեզրափակչի առաջին խաղի ժամանակ միմյանց դեմ մրցեցին ՀԱԷԿ- ՀԷՑ թիմերը։ Հանդիպումն անցավ հետաքրքիր և դրամատիկ պայքարում։ Երկու թիմերն էլ ստեղծեցին բազմաթիվ գոլային պահեր,...

Ֆուտզալի մարզային առաջնության կիսաեզրափակիչ խաղը տեղի կունենա այսօր 19.07.2023
Գերլարված պայքարում շարունակվում է ՀՀ Արմավիրի ֆուտզալի մարզային առաջնությունը: Համառ պայքարի արդյունքում կիսաեզրափակիչ են անցել ՀԱԷԿ, ՀԷՑ, Դատախազություն, Ռուսական զորամաս Ֆուտբոլային թիմերը: Տեղեկացնենք, որ ֆուտզալի մարզային առաջնության կիսաեզրափակիչ խաղը տեղի կունենա այսօր Արմավիր քաղաքի թիվ մեկ մարզադպրոցում ՝ հետևյալ ժամանակացույցով՝ 17:30՝ ՀԱԷԿ- ՀԷՑ 19:00՝ Դատախազություն-Ռուսական զորամաս Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլային թիմերին:

Լենուղի գյուղում մեկնարկել է 144 երեխայի համար նախատեսված մոդուլային մանկապարտեզի կառուցումը 19.07.2023
Լենուղի գյուղում մեկնարկել է 144 երեխայի համար նախատեսված մոդուլային մանկապարտեզի կառուցումը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով` Քաղաքաշինության կոմիտեի պատվերով, ավելի քան 800 միլիոն դրամ նախագծային արժեքով: Նախատեսված է մանկապարտեզի և ապաստարանի կառուցում, բակի և մանկապարտեզի ամբողջական կահավորում` նոր գույքի ձեռքբերմամբ: Մսուր-մանկապարտեզները կապահովվեն վարչական կազմի գործունեության և երեխաների կրթադաստիարակչական գործընթացի արդյունավետ ու լիարժեք...

Հայտարարություն 19.07.2023
Քաղաքաշինության կոմիտեն հայտարարում է՝ ՀՀ Արմավիրի մարզի Նորավան համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքներ Սույն ընթացակարգերին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2023 թվականի օգոստոսի 18-ը, ժամը 11:30:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունները մեկնարկել են նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստումներին մասնակցելու գործընթացը: Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորվել է 9 կազմակերպություն: Դրանք են՝ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ «Էդիթ Պրինտ» ՍՊԸ «Գորիսի պետական համալսարան»...


